ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱԿ-ում բա մեկը չկա՞ր՝ ասեր պարո՛ն, ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել ձեր ընտրվելը». Շարմազանովը՝ Փաշինյանին

26.09.2018 10:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՄԱԿ-ում բա մեկը չկա՞ր՝ ասեր պարո՛ն, ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել ձեր ընտրվելը». Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեաում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ  եթե արտաքին քաղաքական ու մասնավորապես Արցախի ինքնորոշման պաշտպանության և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության քննադատության հարցում համամիտ է Փաշինյանի հետ, ապա ներքաղաքական կյանքի և զարգացումների հետ, մեղմ ասած, համամիտ չէ:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին ո՛չ ավել, ո՛չ պակաս անվանեց ավտորիտար ռեժիմ: Դա շատ տարօրինակ է: Բա մեկը չկա՞ր՝ ասեր պարո՛ն, այդ  ավտորիտար ռեժիմի կառուցման շրջանում Դուք և Ձեր կողմնակիցները ԱԺ պատգամավոր եք ընտրվել: Ինչպե՞ս եք ընտրվել: Ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել ձեր ընտրվելը»,- ասաց Շարմազանովը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Նյույորքյան ելույթի մասին, որտեղ նա շարունակում է առաջ տանել արտահերթ խորհրդարանական ընտրության հարցը, Շարմազանովը փաստեց. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57 տոկոսը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝  չմասնակցելով այդ ընտրությանը: Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, առավել քան զվարճալի էր, հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»:

Մեր հարցին, արդյո՞ք  դրական որևէ բան չկար վարչապետի ելույթում, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Փաշինյանի երկու լեզվով ելույթը իսկապես տպավորիչ էր. «Արցախի շահերի պաշտպանության հետ մեկտեղ տպավորիչ էր երկու լեզվով ելույթը, բայց կրկնակի զվարճալի էր սիրո և համերաշխության գաղափարի խեղաթյուրումը՝ այդ բարձր ամբիոնից,-ասաց նա ավելացնելով,-հետևաբար, թե՛ նախկին ավտորիտարիզմից խոսելը և թե՛ պնդումները ներկա համերաշխության ու ժողովրդավարության մասին ավելի շատ զվարճալի են, քան՝ տպավորիչ»:

Հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր «Թոխմախի Մհերին» պատկանող տանը

Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА