ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Alpenews. Դե Բիազին կգլխավորի Հայաստանի հավաքականը

25.09.2018 19:14 ՍՊՈՐՏ
Alpenews. Դե Բիազին կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ալբանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջիանի Դե Բիազին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Կարևորել եմ մարդկային հարաբերությունները հավաքականը լքելու որոշում կայացնելիս. Վարդան Մինասյան

Այս մասին հայտնում է ալբանական «Alpenews»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ բանակցություններ է վարում Դե Բիազիի հետ, ով Ալբանիայի հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2016-ին:

Հայկական մամուլում ևս ակտիվորեն քննարկվում է Դե Բիազիի` մեր ընտրանին գլխավորելու հավանականությունը: Հաղորդվում է նույնիսկ, որ իտալացի մասնագետն արդեն ժամանել է Հայաստան:

Նշենք` 62-ամյա մասնագետի վերջին ակումբն իսպանական «Ալավեսն» է, որից հեռացվել է 2017 թվականի նոյեմբերին` այն գլխավորելուց երկու ամիս անց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА