ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏՆ» այս տարի կմենարկի ավելի վաղ 

25.09.2018 18:28 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏՆ» այս տարի կմենարկի ավելի վաղ 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է “HIGH FEST is your PASS to the theatre world” «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: 

Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու. Մանե Թանդիլյան

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 22  երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից,  Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 
Երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝  «Մամացցա»  պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր» -ը: Այն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները և ոչ միայն:

2018թ.-ին «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը առանձնանում է սոցիալական թատրոնի ներկայությամբ, որոնք միտված են լինելու հետհեղափոխական կատարողական արվեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի այն երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» և «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Եվրոպական Փառատոների Ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կանցկացնի «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» խորագրով ծրագիրը: Այս ծրագիրը միտված է տարածաշրջանի կատարողական արվեստը ինտեգրել եվրոպական փառատոնային միջավայրին:

Ծրագիրը կարևոր է նրանով, որ ներկա են լինելու եվրոպական լավագույն փառատոների ներկայացուցիչներ, ովքեր կաշխատեն հայ մասնագետների հետ՝ նպաստելով իրենց միջազգային առաջխաղացմանը:

 «Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը:  Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին ունենալ հնարավորություն լրացնել իրենց ակադեմիական կրթությունը:

Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով: 
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏԸ» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА