ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ ԵՆ

25.09.2018 22:15 ՍՊՈՐՏ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ ԵՆ

Հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ վերջին տարիների երկար սպասված ազատագրումը. ո՛չ Հայաստանի ազգային հավաքականը, ո՛չ էլ ՀՖՖ-ն այլեւս Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ չեն: Արդեն ունենք ֆեդերացիայի նոր նախագահ ու գործկոմ:

ՋԻԲՐԱԼԹԱՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

Թե ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը, միայն ժամանակը ցույց կտա: Սակայն այս նախնական պահին խնդիր արդեն ունենք: Այսպես, մինչ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կդառնար ՀՖՖ նոր նախագահ, դեռ վերջերս ազգային ընտրանին գլխավորած Վարդան Մինասյանը հրաժարական ներկայացրեց: Այն պահին, երբ հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարում է, որտեղ առանց այն էլ մեր ընտրանու գործերն այդքան էլ նախանձելի չեն, մարզչի փոփոխությունը հազիվ թե լավ բան խոստանա: Ընդ որում, անկախ նրանից, թե ով կլինի նոր մարզիչը: Մի խոսքով, նորից սկսվել է գլխավոր մարզչի փնտրտուքը՝ իր հին հարցադրումով հանդերձ՝ վստահել թիմի ղեկն արտասահմանցի մարզչի՞, թե հույսը դնել տեղականի վրա: Միանշանակ մեր հավաքականը դրսի լավ մասնագետի կարիք ունի, սակայն դա եղել եւ մնում է թանկ հաճույք: Առավել եւս, որ վճարելու դեպքում էլ, դեռ հարց է, թե դրսի մասնագետը հայկական ֆուտբոլի ներքին խոհանոցից, խաղաոճից գլուխ կհանի՞: Իսկ տեղի մասնագետները համեմատաբար մատչելի են, սակայն փաստ է, որ ընդգծված տեղական մարզիչ չունենք եւ կարող ենք լավագույն դեպքում միջին որակի մասնագետ ստանալ: Ու ամենավատն այն է, որ կողմնորոշվելու համար երկար-բարակ մտածելու ժամանակ ուղղակի չկա: Այսպես, Դե Բիազին, ով Ալբանիայի հավաքականին հասցրեց Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ, արդեն մեկ տարուց ավել է մեր ընտրանին գլխավորելու ամենաքննարկված թեկնածուներից է: Իտալացու աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ նա գիտի առավելագույնը ստանալ նվազագույն ռեսուրսից: Բացի այդ, այս մասնագետին հեշտ կլինի մեր ընտրանու հետ, քանի որ թե՛ խաղամակարդակի ու թե՛ ցուցադրած ֆուտբոլի տեսանկյունից Ալբանիայի եւ Հայաստանի ընտրանիները մոտավորապես նույն աստիճանի վրա են: Դե Բիզային բավականին հարմար ու լավ տարբերակ է: Դիտարկվում է նաեւ ֆրանսահայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի թեկնածությունը, սակայն նա կարծես թե այնքան էլ չի ուզում հավաքականների հետ աշխատել: Բացի այդ, Տեր-Զաքարյանի ծառայությունները այնքան էլ մեր գրպանին հարմար չեն: Քննարկվող թեկնածուներից մեկը դարձյալ Յուրի Ջորկաեֆն է, որի հեղինակությունը բավական է թիմում մի շարք հարցեր լուծելու համար: Բայց ավելի կարեւոր է մարզչական փորձառությունը, որն այս դեպքում չկա. հարկավոր է մարզիչ, ով հենց մեկնարկից հստակ կպատկերացնի, թե ինչ պետք է անել թիմի հետ, որը մասնակցում է մրցաշարի: Տեղական թեկնածուներից լավ հնարավորություն ունի Աբրահամ Խաշմանյանը, ով որպես մարզիչ՝ բավարար հեղինակություն ու որակներ ունի:

Ով էր լավագույնը Հայաստանի հավաքականի կազմում ըստ Whoscored-ի

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА