o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԵՎՍ ՀԱԶԻՎ ԹԵ ԸՆԴՈՒՆԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՐԱՎԵՐԸ

25.09.2018 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԵՎՍ ՀԱԶԻՎ ԹԵ ԸՆԴՈՒՆԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՐԱՎԵՐԸ

Հերթական «ցնցող» հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դրանից մեկը կարելի է անգամ «ինքնախոստովանական ցուցմունք» համարել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Այսպես, խոսելով հայաստանյան տնտեսության վիճակից, Փաշինյանն այս միտքը հնչեցրեց՝ այսօր մեր տնտեսության կառուցվածքը որեւէ լավատեսության հիմք չի տալիս, եւ այն պետք է փոխենք: Եվ այստեղ միանգամից մի էական հարց է առաջ գալիս. բա ինչո՞վ էիք այսքան ժամանակ զբաղված, գոնե սկսեիք փոխել տնտեսության կառուցվածքը, եթե այն իրոք վատն է, ո՞վ է ձեռքներդ բռնել: Բայց չէ, այս ընթացքում կառավարությունն ավելի «լուրջ» գործով էր զբաղված. ըստ Փաշինյանի՝ կառավարությունը այս ընթացքում զբաղված էր միայն երկրում իրավիճակը կայուն պահելու գործով, որովհետեւ հետհեղափոխական շրջանի ամենակարեւոր մարտահրավերը հենց դա է: Լավ էլի, այդ ո՞վ է այս ամիսներին տնտեսության դեմ ինչ-որ «հակահեղափոխական» քայլ արել, որ դրա դեմ պայքարում էիք: Ձեզ համար՝ սրան-նրան բռնում-բաց էիք թողնում, եւ այդ բռնվածներից այդ որի՞ն եք, վարչապետի ասած՝ «սաբոտաժի» մեջ հստակ մեղադրանք ներկայացրել: Հա, մեկ էլ կառավարության ծրագիր ներկայացվեց, որի տնտեսական բլոկը, թեեւ իրական տնտեսությունից կիլոմետրերով հեռու էր, բայց դա անգամ ԱԺ-ն ընդունեց: Ուրեմն՝ այդ ի՞նչ հակատնտեսական «հակահեղափոխության» դեմ են պայքարել, վարչապետն այդպես էլ չնշեց: Այլ բան, որ այս ամիսներին կատարվեցին ու կատարվում են բազում քայլեր, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես քանիցս կոնկրետ օրինակներով ենք ներկայացրել, հայաստանյան տնտեսության տակ դրած արագ գործունեության ամենաիսկական ականներն էին: Սկսած բուն կառավարման համակարգի ձեւավորումից, եթե բարձր պաշտոնների անցան նրանք, ովքեր Փաշինյանի հետ մի քանի մետր քայլել էին, եւ դա նրանց միակ «արժանիքն» էր: Լավ, ո՞վ է մեղավոր, որ, օրինակ, վերջին թարմ դեպքում վարչապետն այդպես էլ չկարողացավ պարզագույն հարցերի պատասխաններն ստանալ իր իսկ նշանակած մարզպետից եւ նախարարից, էլ չասած, որ այդ հարցերի պատասխանները վարչապետն ինքը պետք է վաղուց ունենար: Վերջապես, եթե Հայաստանում լոլիկն ու այլ գյուղմթերքները մի քանի անգամ թանկացել են, ու պատկան չինովնիկներն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չեն տալիս, մեղավորն էլի «հակահեղափոխականնե՞րն» են: Չնայած, դա հեշտ ձեւ է՝ ինչ չես կարողանում անել, մեղադրում ես «հակահեղափոխականներին» եւ վերջ: Սակայն խնդիրը միայն կադրային քաղաքականությունը չէ ոչ էլ՝ «հակահեղափոխականները»: Այստեղ նախ ընդգծենք հիշատակված հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած եւս մեկ հայտարարություն՝ իր բնորոշմամբ՝ տնտեսական վատ կառուցվածքի մասին: Այսպես, ըստ վարչապետի, հայաստանյան տնտեսությունն այսօր բաղկացած է երեք հիմնական ճյուղից. «Մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է... Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, եւ մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարեւոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից»:

Խաղադրույքների ոլորտ ասվածն ուղղակի ցնցող էր: Այսինքն` վարչապետն ուզում է ասել, որ խաղադրույքների ուղղությամբ այն կարգի փողեր են պտտվում, որ այն վերածվել է տնտեսության երեք առանցքային ճյուղերից մեկի՞: Այդ դեպքում հարց. ինչո՞ւ են հայաստանյան խոշոր հարկատուների լիդերներից ցանկի առաջատարների մեջ հայտնվել, ասենք, էներգետիկ, մետաղամշակման, ներկրման, վերամշակման, բանկային եւ այլ ոլորտների ընկերությունները եւ ոչ թե՝ խաղադրույքներ ընդունողները: Դա էլ մի կողմ թողնենք: Այո, հայաստանյան տնտեսության թիվ 1 ուղղությունը, անշուշտ, հանքարդյունաբերությունն է: Եվ մեկ հարց. իսկ այս ամիսներին գործող կառավարությունը որեւէ քայլ արե՞լ է՝ Հայաստանից մետաղական խտանյութի արտահանումը կանխելու եւ այն տեղում վերամշակելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, բավական է հայաստանյան պղինձը, ոսկին եւ այլ մետաղները տեղում վերամշակվեն, արտադրական հետագա պրոցեսների մեջ ներդրվեն, որ էֆեկտը կտրուկ զգացվի ողջ տնտեսության վրա: Սա, ի դեպ, հայաստանյան ամեն մի կառավարության փորձաքարն է՝ կկարողանա՞ դրան հասնել, երկրի վիճակը կտրուկ կփոխվի: Եվ այս ամիսներն էլ բավարար էր, որ Փաշինյանի կառավարությունը կարողանար հանքարդյունաբերությունը երկրին ծառայեցնելու համար ռեալ հիմքեր ստեղծեր՝ օրենսդրությունից սկսած, կոնկրետ հանքարդյունահանողներին դեպի տեղական վերամշակում տրամադրելուց վերջացրած: Ինչ վերաբերում է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկրի վերածելուն, ապա դա, իհարկե, լավ գաղափար է: Սակայն որեւէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ ներդրումների, գիտակրթական պոտենցօալի անհրաժեշտություն կա: Ուրեմն, քանի՞ տարի է պետք, որ եթե անգամ համապատասխան փողերն ու իրական ցանկությունը լինի, սկսած հայաստանյան դպրոցական կրթությունը կարգի բերելուց, վերջացրած՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծումով, Հայաստանին այս ուղղությունը կարողանա եկամուտներ բերել: Իսկ մինչ այդ այս երկիրն ինչո՞վ է սնվելու: Եվ Փաշինյանի վերջին «ինքնախոստովանությունը». «Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է...»: Բա ո՞վ էր խոստանում՝ հենց մի քանի կոռուպցիոների բռնենք, ներդրումներն իրենք իրենց կգան: Կոռուպցիոներներին ոչ միայն բռնեցին, այլ հասցրին բաց թողնել, սակայն ներդրումներն այդպես էլ չկան: Ավելին, շեշտակի պակասել են: Ու ելքը, ըստ Փաշինյանի, սա է՝ դրսից պետք է գան՝ «հարստացնելու ու հարստանալու» համար: Բայց հիշեցնենք, նույն կոչի պարագայում ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձեց պարզել, թե Հայաստանում որ ոլորտներն են եկամտաբեր եւ ինչ կոնկրետ եկամտաբերությամբ, պատասխան չեղավ: Եվ հազիվ թե նույն հարցը նաեւ ամերիկահայ գործարարներին չհետաքրքրի: Եվ եթե պատասխան չկա, կընդունե՞ն ամերիկահայ գործարարները Փաշինյանի ներդրումային հրավերը, կասկածելի է:

Երկրի տնտեսությունը օր-օրի անկում է ապրում, իսկ նախարարը վոյաժների մեջ է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА