ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաթղթավորման մեջ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովող օրենքի նախագիծ

25.09.2018 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաստաթղթավորման մեջ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովող օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հոկտեմբերի 18-ը պատմության մեջ

«Հարգելի բարեկամներ,

այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերը նախատեսում են.

1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով Վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:

2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պատգամավորը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА