ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակաեկեղեցականները խախտեցին Ընտրական օրենսգիրքը` ԿԸՀ-ի եւ ոստիկանության լուռ համաձայնությամբ

25.09.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հակաեկեղեցականները խախտեցին Ընտրական օրենսգիրքը` ԿԸՀ-ի եւ ոստիկանության լուռ համաձայնությամբ

Պարզվում է` Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին նախորդող լռության օրը հակաեկեղեցական շարժման ակտիվը հենց իրենց հերթական ցույցի ժամանակ խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, որով արգելվում է լռության օրը որեւէ քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնել: Սակայն այս ամենին որեւէ անդրադարձ չունեցավ ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ո՛չ ԲՀԿ-ի «քունջուպուճախներում» ընտրակաշառք փնտրող ոստիկանությունը: Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այնքան էին տարված նրանով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դրական տպավորություն թողնեն, որ անգամ չնկատեցին այս ամենն ու որեւէ իրավական գնահատական չտվեցին ու չարձագանքեցին: Հակաեկեղեցական շարժման պարագլուխներից կարգալույծ հոգեւորական ԿՈՐՅՈՒՆ աբեղա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին` Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է. «Այսօր մեր քաղաքի համար որպես ընտրյալ քաղաքապետ պետք է լինի այն անձը, ով բնականաբար, մեր սիրելի վարչապետի հետ ջիղ ու ջանք է դրել, մասնակցել է պայքարին, մասնակցել է այս հեղափոխությանը եւ արժանի զավակն է այս ընտրյալ ազգի, ժողովրդի, նրանց հետ եկեղեցու եւ ժողովրդի կարիքը, ցավը, հոգսը կիսող անձնավորություն է: Եվ մենք մեր ձայնը պիտի տանք հանուն արդարության` մեր, որպես քաղաքապետ, իրեն տեսնելու համար»:

​​​​​​​«Անհապաղ ստեղծել էթիկայի հանձաժողով». ԲՀԿ խմբակցության ղեկավարը դիմել է Էյրամջյանին եւ Խաժակյանին

Ինչեւէ, բացի այն, որ նախկին հոգեւորականը եւս մեկ անգամ փաստեց, որ իրենք բացառապես զբաղված են Հայաստանի նոր իշխանությունների կամքը կատարելով, մեզ մնում է նաեւ հիշեցնել, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք 5-րդ գլխի 18-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ «քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է»: Մինչդեռ այս դեպքում կրկին գործ ունենք կատարյալ ամենաթողության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА