o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2/3-ը չեն տվել իրենց քվեն «Իմ քայլը» դաշինքին»

25.09.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«2/3-ը չեն տվել իրենց քվեն «Իմ քայլը» դաշինքին»

Երեւանի ավագանու գերքաղաքականացված ու խիստ բեւեռականացված ընտրություններում, ինչպես եւ կարելի էր ենթադրել, ձայների ավելի քան 81,06  տոկոսով հաղթեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը: «Իմ քայլը» դաշինքին մեծ տարբերությամբ հաջորդում է ԲՀԿ-ն, իսկ երրորդ ուժը Երեւանի ավագանիում կլինի անցողիկ շեմը չհաղթահարած, բայց ձայների քանակով երրորդ տեղում հայտնված «Լույս» դաշինքը: Հիշեցնենք, որ նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից միայն 370.323-ը կամ ընդամենը 43 տոկոսը: Այս եւ երեւանյան ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա,հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան

«ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵԼ, ՄԻԳՈՒՑԵ, ԲՀԿ-Ն ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԷԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները:

– Փաստ է այն, որ մեր քաղաքացիների մոտավորապես 1/3-ը քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի օգտին:

– Ըստ էության, 57 տոկոսը չի մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընտրողների 43 տոկոսի ձայնն է մեզ հայտնի, եւ 43 տոկոսի 81 տոկոսը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, ինչն անում է մոտավորապես ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների 1/3-ը: Այսինքն` 2/3-ը չեն տվել իրենց քվեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, եւ սա է իրողությունը:

– Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ ընտրություններին մասնակցող մոտ 10 քաղաքական ուժ չկարողացավ անգամ անցողիկ շեմը հաղթահարել:

– Թերեւս, բոլորը նույն պատճառներով չէ, որ չեն հայտնվել քաղաքապետարանում: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը 10-ից ավել էին, եւ նրանցից բոլորի պատճառները նույնը լինել չէին կարող:

– Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Երեւանի ավագանիում ԲՀԿ-ն ընդդիմություն է, կառավարությունում` իշխանություն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Կարծում եմ` դուք շտապում եք, դժվար է ասել, թե ինչպիսի կարգավիճակ կունենա «Բարգավաճ Հայաստանը» քաղաքապետարանում: Պետք չէ շտապել, միգուցե, նրանք համագործակցեն իշխանության հետ: Այնպես որ, իրավիճակը պետք չէ դրամատիզացնել: Գործընթացներն իրենց հունով կընթանան եւ կարծում եմ` կհանգեցնեն հետաքրքիր լուծումների:

«ԲԱՑԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԸ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ»

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի ավագանու ընտրություններից հետո` Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Երեւան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ` խորհրդարանը լուծարելու վերաբերյալ: Ձեր գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները կարո՞ղ էին նախադրյալ լինել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համար:

– Քաղաքականության մեջ, բացի բանակցային գործընթացից, մնացած բոլոր գործընթացները դատապարտելի են: Կքննարկվի, եթե կա ցանկություն վարչապետի կողմից, կարծում եմ` ինչ-որ լուծումներ կառաջարկվեն, թե ինչպիսին կլինեն դրանք` նպատակային, կամ` ոչ, ժամանակը ցույց կտա:

– Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած իր վստահության քվեն, ինչը խնդրել էր երեւանցիներից, մանդատ է դառնալու ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու համար: Որքանո՞վ է սա սահմանադրական ճանապարհ:

– Կարծում եմ, որ սա իսկապես վստահության քվե է, բայց Հայկ Մարությանին եւ ընդամենը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА