ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վտանգվում է մեր երկրի ժողովրդավարությունը». Անահիտ Մութաֆյան

25.09.2018 00:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Վտանգվում է մեր երկրի ժողովրդավարությունը». Անահիտ Մութաֆյան

Անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին եւ ըստ դրա արդյունքների «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուն՝ Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ ընդգծում է. «Հայկոն Երեւանի 40% ի քաղաքապետ է։ 870 հազար բնակչից մասնակցել է ընտրություններին ընդամենը 370 հազարը, որոնց 10 տոկոսը մահացածներ ու երկրից բացակայողներ։ Այսինքն՝  Հայկոն կեսի կեսի քաղաքապետ է։ Հին Հայաստանում նույնիսկ, երբ ըստ նոր հայաստանցիների, ընտրությունները անցնում էին կեղծված ու ստիպելով՝ այսպիսի բան չկար։ ՀՀԿ-ն իշխանական մենաշնորհ չէր ձեւավորում քաղաքական դաշտում, նրանք պահելով իրենց մեծամասնությունը՝ պահպանում էին հավասարություն մյուս կուսակցությունների մոտ»։

Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

Ա. Մութաֆյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը Հայաստանում ձեւավորում են հին Սովետական կարգերը. «Միայն ու միայն Կոմունիստական կուսակցություն, խոսքի ազատության սահմանափակում, ազատ ընտրության իրավունք։ Սա սարսափելի է, սա վտանգում է մեր երկրի ժողովրդավարությունը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА