ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն չի մասնակցի ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը

24.09.2018 18:29 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն չի մասնակցի ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի ամենամյա պարգևատրման արարողությանը, տեղեկացնում է Marca-ն:

Ով էր լավագույնը Հայաստանի հավաքականի կազմում ըստ Whoscored-ի

33-ամյա պորտուգալացին և իր թիմակիցները չեն ժամանի Լոնդոն ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Ա Սերիայում թուրինցիների հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին 26-ին «Բոլոնիայի» դեմ:

Ռոնալդուն արդեն տեղեկացրել է կազմակերպիչներին, որի չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ընդգրկված է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում Լուկա Մոդրիչի և Մոհամեդ Սալահի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА