ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տրամադրության անկում, ախորժակի պակաս, քնի խանգարում, շփումների փոքրացում` աշնանային դեպրեսիայի առաջին ախտանիշները

24.09.2018 17:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Տրամադրության անկում, ախորժակի պակաս, քնի խանգարում, շփումների փոքրացում` աշնանային դեպրեսիայի առաջին ախտանիշները

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում եղանակային փոփոխություններով պայմանավորված, հատկապես գարնանը եւ աշնանը, մարդկանց մոտ նկատվում է դեպրեսիաներ:
Հոգեբան ՄԻՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ խոսքով` եղանակային փոփխություններով պայմանավորված մարդկանց մոտ տեղի է ունենում լուրջ հոգեբանական փոփոխություններ. «Ընդհանրապես բժշկության մեջ ընդունված է ասել, որ հիվանդությունների սրացումն այդ ժամանակ է տեղի ունենում, տեղի է ունենում նաեւ տրամադրության հետ կապված փոփոխություններ, այս առումով,  խոցելի խավն իր մաշկի վրա սա սուր զգում է: Որոշ երկրներում նույնիսկ այս փոփոխություններից խուսափելու համար,  հատուկ լուսավորություն են ստեղծել, որ ամառվա լույսի պես է, որպեսզի կարողանան ստաբիլ պահել մարդու վրա եղանակային փոփոխության շրջանը»,-շեշտեց հոգեբանը:
Անդրադառնալով աշնանային դեպրեսիաներին, հոգեբանը նկատեց, որ այն բնականոն երեւույթ է եւ մարդը որպես բնության մի մասնիկ, մտնում է դեպրեսիվ վիճակի մեջ. «Այս դեպրեսիան ստանդարտ է՝ տրամադրության անկում, ախորժակի պակաս, քնի խանգարում, շփումների փոքրացում, անհուսության զգացում, այսինքն՝ կան դեպրեսիայի բոլոր ախտանիշները: Դեպրեսիան սկսում է ծանրացնել մարդու  ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը: Եթե դեպրեսիան ծանր է, մարդիկ սկսում են դիմել մասնագետների օգնությանը, եթե թեթեւէ , ապա կարողանում են իրենց ուժերով դուրս գալ այդ վիճակից»,-հավելեց հոգեբանը:
Եղանակային փոփոխություններով պայմանավորված ավելի խոցելի վիճակում  հայտնվում են մարդիկ, որոնք եղանակի նկատմամբ շատ զգայուն են. «Օրինակ՝ Խորհրդային շրջանում, երբ մարդը հիվանդանում էր, դրանից հետո նրան ուղարկում էին վերականգնման, նա որոշ ժամանակ առողջարանում վերականգնում էր անցնում: Այժմ մենք այդ ժամանակը չունենք, վերականգնում չենք անցնում»,-շեշտեց Մ. Մադաթյանը:
Խոսելով Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովից,  հոգեբանը նկատեց, որ գիտաժողովին առաջին անգամ չէ, որ մասնակցում է, այն բավականին հետաքրքիր է եւ նորարարական. «Կարծում եմ,  շատ տխուր է, որ առողջապահության  նախարարության ներկայացուցիչը այստեղ չէ, որպեսզի տեսնի՝ ինչ գեղեցիկ եւ օգտավետ միջոցառում է կազմակերպվել: Բազում խելացի մարդկանց ոչ միայն իմացական առումով է այս գիտաժողովն անհրաժեշտ, այլեւ՝ շփումների, որովհետև հնարավորություն է տրվում այս խավի ներկայացուցիչներին իրար հետ շփվել»,-շեշտեց Միրդատ Մադաթյանը:

2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ

Նշենք, որ Սեպտեմբերի 21-ին, Գյումրիի պատմական Սեւ Բերդ ամրոցում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին աշխարհի մի շարք երկրների պատվիրականներ։ Գիտաժողովի բոլոր օրերին մասնագետներն անդրադարձան բժշկական մի շարք ոլորտների խնդիրներին եւ ներկայացրեցին գրանցած հաջողությունները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА