o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գազի գնի վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

24.09.2018 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գազի գնի վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

Գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել։

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների եւ գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ: 

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА