ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հույս ունեմ քաղաքացիներն ակտիվ կլինեն. Նիկոլ Փաշինյան

23.09.2018 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հույս ունեմ քաղաքացիներն ակտիվ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնում են լավ տրամադրությամբ և որևէ լուրջ միջադեպ չկա, այսօր Նյու Յորք ուղևորվելու ճանապարհին, Facbook-յան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Կա այսպիսի վիճակագրություն, որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից», - ասաց Նիկոլ Փաշնյանը։

Նա ընդգծեց՝ այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ քաղաքացիների որոշումն է լինելու վճռորոշ։

«Ես համոզված եմ, որ քվեարկությունն ու ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում՝ չնայած իրավապահ մարմինները ծառայություն են իրականացնում և չի կարող որևէ այլ տրամաբանություն գործել», - ամփոփեց ՀՀ վարչապետը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА