ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

23.09.2018 18:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

«Աստղային պատերազմներ» կինոսագայից լուսային սուրը առավել մեծ ժողովրդականություն վայելող լոտն է դարձել Լոնդոնում Prop Store տան՝ համաշխարհային կինոյի մասունքների աճուրդներում: Իրը վաճառվել է ավելի քան 179 հազար դոլարով։

Հայաստանի պատմության թանգարանը կմասնակցի Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացվող միջազգային ցուցահանդեսին

Նաեւ 145 հազար դոլարով վաճառվել է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 4-Նոր հույս» ժապավենից կայսերական գրոհիչների սաղավարտը, որը նախնական կարգով գնահատված էր գրեթե 79 հազար դոլար:

Եվս մեկ լոտ՝ կինոսագայի հերոս Հանա Սոլոյի, «Աստղային պատերազմներ. էպիզոդ 5- Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում» կինոնկարի հերոսի կուրտկան, որի դերակատարը Հարիսոն Ֆորդն է, վաճառել չի հաջողվել: Այն նախապես գնահատված էր 1,3 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА