ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլի ֆեդերացիայում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու. Վանեցյան

22.09.2018 18:50 ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի ֆեդերացիայում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու. Վանեցյան

Ես չէ, որ պետք է գնահատական տամ Ֆեդերացիայի նախկին ղեկավարների աշխատանքին: Պետք է պահպանենք դրականը և առաջ շարժվենք

Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը՝  խոսելով Ֆեդերացիայի նախկին ղեկավարների, ազգային առաջնությունում լեգեոնականների սահմանափակման և այլնի մասին:

Վանեցյանը փաստեց, որ ինքը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնի: «Ֆուտբոլի ֆեդերացիայում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու: Յուրաքանչյուր աշխատակից ըստ իր պրոֆեսիոնալիզմի է գնահատվելու: Եթե մարդիկ կարող են աշխատել, ապա մնալու են իրենց պաշտոններում»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ ազգային առաջնությունում առաջին հերթին պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ պայմանավորված խաղերը բացառվեն: «Իսկ ինչ կապված է լեգեոնականների սահմանափակման հարցին, ապա պետք է լինեն լեգեոնականներ, բայց քանակը ինչ-որ կերպ պետք է սահմանափակվի»,-շեշտեց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА