ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը զուգահեռ կընթանա նաև Ֆրանսիայում

22.09.2018 17:59 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը զուգահեռ կընթանա նաև Ֆրանսիայում

Կոմիտասի ծննդյան օրը`սեպտեմբերի 26-ին, Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը։

Հայտնի են «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Գիտաժողով-փառատոնի շրջանակներում այս տարի նախատեսվում են նաև միջոցառումներ Ֆրանսիայում, մասնավորաբար՝ Սեպտեմբերի 28-ին Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը, որին կհաջորդի խմբերգային երաժշտության երեկո Voix de Stras երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կատրին Բոլզանժե):

Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն դաշնակահարներ ԿԵՅ ՍԱՈՏՈՄԵՆ Ճապոնիայից և ՍԵՐԽԻՈ ԷՍԿԱԼԵՐԱՆ Բոլիվիայից:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է ԿՈՄԻՏԱՍԻ «ՊԱՏԱՐԱԳԻ» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը մանկական երգչախմբերի համերգով կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Կոմիտասի թանգարան–ինստիտուտում:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում:

 «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է` կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА