ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նայում եմ սա ու Փաշինյանը մեղքս գալիս ա»

22.09.2018 17:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նայում եմ սա ու Փաշինյանը մեղքս գալիս ա»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայում եմ սա ու Փաշինյանը մեղքս գալիսա։ Իմ արև մի պահ պատկերացրեք, թե ինչ պայմաններում է աշխատում էս մարդը։ Երբ մարզպետը չի պատկերացնում 40 հազար հեկտարը ինչ է, երբ մարդիկ նստած ամենահասարակ հարցին չեն կարողանում պատասխանել։ Ու սա միայն Գարիկի մոտ չէ, համատարած կառավարությունը վերածվել է 1 մարդու աշխատանքի, երբ երկրի վարչապետը միայնակ փորձում է բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դարձնել մասնագետ։

Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին Ազգային ժողովի միջանցքներում

Ինչ խոսք ամուր նյարդեր են հարկավոր, բախտները բերեց, որ բաժակով ջուրը և միկրաֆոնը չծեփեց պատերին, երբ կոնկրետ հարցին մաթեմատիկայի քննությունից կտրվող աշակերտի մակարդակի պատասխաններ էր ստանում»։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետարանում հանդիպում է անցկացնում համայնքապետերի հետ, որտեղ մարզպետը չի կարողացել պատասխանել ամենատարրական հարցերին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА