o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

21.09.2018 23:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Նիկոլի վարչախմբից հայտնում են` վերջինս ԼՏՊ-ին քաղաքական դիակ չի համարել, քանի որ նա վաղուց քաղաքական մումիա է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԻԿԻԼԻՔՍԸ` ՆԻԿՈԼԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ` ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՈՒՆԵՆԱԼԸ ՀԵՐՔԵԼՈՒ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Վստա՞հ ես, որ հեռախոսազրույց չես ունեցել, բա որ գաղտնալսումը հրապարակեցինք…

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՆԵՐԱԼԻՆ

Արցախից հայտնում են, որ արջի քոթոթները Արցախում Նիկոլի ճամփեն կտրել են եւ պահանջել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Մի խելոք Տարոնը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց, 12 ավելի խելոքները կռվում են, թե ով պիտի քաղաքապետ դառնա:

 

ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

– Աչքդ ուրիշի ունեցվածքին մի գցիր, մեղք է…

 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ֆրանկոֆոնիայի միջոցառումներին ընդառաջ, ի պատասխան ոստիկանության` ոստիկաններին ֆրանսերեն սովորեցնելու նախաձեռնությանը, իրենց նախարարությանը կից բացվել է ԾԻԳ, որը կզբաղվի թավշակրոնների «ֆրանսիական համբույրի» ուսուցանմամբ:

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ («ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՖՐԱՆՍԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՆ»` ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Իսկ համասեռամոլների` Հայաստանում ակնկալվող հավաքին ընդառաջ ի՞նչ «կհրամայեիր», որ սովորենք…

 

ԱՆՊՈՉ ԳԴԱԼԸ (ՕԵԿ-Ի` ԱՄԵՆ ԳՆՈՎ ՆԻԿՈԼԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԾՆԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Արթուրիկը փորձում է Նիկոլին հաճոյանալ, որպեսզի վերջինս այն շիշը, որը Հեղինե Բիշարյանը պատրաստվում էր խփել, իր որակմամբ, «համբալ Նիկոլի» գլխին` Նիկոլը ՕԵԿ-ի համապատասխան տեղում չտեղավորի:

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԻԿՈԼԻ ՀՐԱՎԵՐԻ

Նիկոլը սպառնալիք ա Հայաստանի անկախությանը, եւ նրա հետ անկախության տոն նշելը նույնն ա, ինչ սատանայի հետ նշես Սուրբ Զատիկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА