o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ»` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

21.09.2018 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ»` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Թիմուր Ուրազաեւ

Ս.թ. օգոստոսի 12-ին Ակտաու քաղաքում կայացավ 5-րդ Կասպյան գագաթաժողովը, որին իրենց մասնակցությունն ունեցան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ղազախստանում 14-ամյա աղջիկը մահացել է` լիցքավորվող բջջային հեռախոսն անկողնում թողնելու հետևանքով

Բարձրագույն մակարդակի հանդիպման գլխավոր պատմա-բարձրակետային պահը դարձավ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի` նրա յուրօրինակ ձեւի «սահմանադրության» ստորագրումը, որը ստեղծում է նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ ափամերձ երկրների բազմակողմանի փոխգործակցության հետագա ինտենսիֆիկացմանն ուղղված իրավական ռեժիմ: Տարածաշրջանի հինգ երկրների փորձագետների եւ քաղաքական գործիչների 24 տարվա քրտնաջան աշխատանքից հետո կողմերը կարողացան գտնել ընդհանուր լեզու եւ պատրաստել համապատասխան փաստաթուղթ, որը բավարարում է այդ պետությունների շահերին եւ համապատասխանում է միջազգային, այդ թվում` ծովային իրավունքի պահանջներին: Ստորագրումից հետո Ղազախստանի նախագահը ընդգծել է, որ Ակտաուի կոնվենցիան բացում է լայն հեռանկարներ Կասպից ծովի համագործակցության ամրապնդման համար: Դրանց թվում են` Կասպից ծովի վերածումը խաղաղության, բարիդրացիության եւ բարեկամության գոտու, նրա օգտագործումը խաղաղ նպատակներով, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգումը, Կասպից ծովում կողմերին չպատկանող զինված ուժերի ներկա չգտնվելը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստորագրումը անվանեց «պատմական, վկայող տարածաշրջանային համագործակցության կարեւորության մասին, ինչն անհրաժեշտ է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար»` դրանով եւս մեկ անգամ ընդգծելով Ղազախստանի դերը գլոբալ խաղաղության ամրապնդմանն ուղղված համամարդկային արժեքների խթանման գործում: Կայուն զարգացումը, միջուկային զինաթափումը եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, տնտեսական ինտեգրացիան, քաղաքակրթությունների երկխոսությունը, մարդու իրավունքները, անդրազգային մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարը գլոբալ դիսկուրսի առանցքային ոլորտներն են, որտեղ  առանց բացառության բոլորը ականջալուր են լինում Ղազախստանի հեղինակավոր կարծիքին: Ղազախստանը ձգտում է դրսեւորել իրեն` որպես  ճշգրտված եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, աշխարհի բոլոր երկրների եւ առանցքային բազմակողմանի կառույցների հետ կառուցողական եւ վստահելի կապեր ունեցող միջազգային հանրության պատասխանատու անդամ: 27 տարիների ընթացքում Ղազախստանը անցավ սրընթաց ճանապարհ` աշխարհում չորրորդ միջուկային զինանոցի տիրակալից մինչեւ գլոբալ չտարածման առաջատար երկիր` միաժամանակ փակելով աշխարհի ամենախոշոր միջուկային փորձարանը Սեմիպալատինսկում: Սեմիպալատինսկի փակման մասին Հրամանագրի ստորագրման օրը` 1991թվականի օգոստոսի 29-ը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2009 թվականի դեկտեմբերի 2-ին միաձայն հաստատեց որպես միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր:

2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Միջուկային զենքից ազատ աշխարհի կառուցման մասին համընդհանուր հռչակագրի բանաձեւ: Միջուկային չտարածման խթանման կարեւոր գործիքն է նաեւ մեկ այլ նախաձեռնություն ATOM (AbolishTesting. OurMission) նախագիծը, որի օնլայն-միջնորդագիրը արդեն ստորագրել են ավելի քան 300 հազար մարդ` ավելի քան 100 երկրից, եւ որն ուղղված է առաջատար պետությունների ղեկավարներին, պահանջելով առաջխաղացում միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրի վավերացման հարցում, որը Ղազախստանը ստորագրել է 2018 թվականի մարտին: Միջուկային զենքից  եւ միջուկային տիրության կարգավիճակից հրաժարվելը` մեր գիտակցված, անկեղծ ընտրությունն էր, Ղազախստանի ամբողջ ժողովրդի կողմից աջակցված, պատշաճ կերպով համաշխարհային հանրության կողմից գնահատված կամավորական գործողություն էր: Ուստի` այսօր մեր երկիրը հանդիսանում է միջուկային անվտանգության ոլորտում բոլոր հիմնարար միջազգային պայմանագրերի մասնակիցը եւ իրավաբանորեն ամրապնդել է իր ոչ միջուկային կարգավիճակը, իսկ Ղազախստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զինաթափման ոլորտում` մեր նախաձեռնությունների տրամաբանական արդյունքն է եւ օրինակ այլ միջուկային պետությունների համար: Լինելով Կենտրոնական Ասիայի առաջին պետությունը այս կարգավիճակում` մենք դարձանք մեր տարածաշրջանի ժողովուրդների «ձայնը» համաշխարհային կազմակերպության այս կարեւոր մարմնում: Ղազախստանի առաջնահերթությունները 2017-2018թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի դիրքում նշված են եղել Նախագահ Նազարբաեւի 2017 թվականի հունվարի 6-ի` «Գլոբալ գործընկերության ամրապնդման Ղազախստանի հայեցակարգային տեսլականը` անվտանգ, արդար եւ բարգավաճ աշխարհի կառուցման համար» քաղաքական դիմումում, որն ուղղված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Մենք առաջարկել ենք 7 հիմնական դրույթներ` միջուկային զենքից ազատ աշխարհի գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներում ռազմական առճակատման աստիճանի նվազեցման միջոցով գլոբալ պատերազմի  սպառնալիքի կանխարգելումը եւ ամբողջական վերացումը. Կենտրոնական Ասիայում խաղաղության, անվտանգության, համագործակցության եւ զարգացման տարածաշրջանային գոտու մոդելի ձեւավորումը. միջազգային ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարը. ազգային հաշտեցման եւ խաղաղության վերականգնման ջանքերը աֆրիկյան մայրցամաքում. պատերազմների եւ հակամարտությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերը, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման Նպատակների իրականացումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչպես նաեւ` Եվրոպայի եւ Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի կոլեկտիվ անվտնագության բոլոր տարածաշրջանային  կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնման ջանքերը: Գլխավորելով Աֆղանստանի/ «Թալիբանի», ԻԼԻՊ/ ԴԱԻՇ եւ «Ալ-Քաիդայի», Սոմալիի/ Էրիթրեայի հարցերով հանձնաժողովները, մենք մեր ներդրումն ենք կատարում նրանց արդյունավետ աշխատանքի մեջ: Հունվարին Անվտանգության խորհրդի նախագահության շրջանակներում մենք ակտիվորեն առաջ էինք տանում  Կենտրոնական Ասիայի օրակարգը, հատուկ ուշադրություն էինք կենտրոնացնում Աֆղանստանի իրավիճակի եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայի վրա: Մենք առաջարկեցինք Կազմակերպության բոլոր անդամ երկրներին ձեռնարկել իրական քայլեր աշխարհի լարվածության մակարդակի նվազեցման համար «Աշխարհ. XXIդար» հռչակագրում ներկայացված Նախագահի գաղափարների համատեքստում, որպեսզի աշխարհը կարողանա մոտենալ ՄԱԿ-ի 100-ամյակի հոբելյանին` մարդկության մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր ձեռքբերումներով: Մասնավորապես` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ հոբելյանական նստաշրջանին, Ն. Նազարբաեւը առաջարկներ է ներկայացրել` յուրաքանչյուր տարի պաշտպանական բյուջեի մեկ տոկոսի չափով բոլոր պետությունները փոխանցում կատարեն ՄԱԿ-ի Հատուկ Հիմնադրամ` կայուն զարգացման նպատակների, Համաշխարհային հակաճգնաժամային ծրագրի եւ համընդհանուր հակաահաբեկչական ցանցի ստեղծման նպատակներով: Ղազախստանը ոչ միայն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դերսեւորումներով, այլ դառնում է ակտիվ մոդերատոր եւ նույնիսկ հակաահաբեկչական գաղափարախոսության ստեղծողը:   Եվ որպես աննախադեպ ներդրում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ Ղազախստանը ձեռնամուխ եղավ այս տարվա հունվարի 18-ին ստեղծել ահաբեկչությունից ազատ աշխարհի կառուցման համար վարքի Կանոնագրքի նախագիծը, որը ներկայացվել է հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր նախագահությունը 2018 թվականի հունվարին բարձր գնահատվեց միջազգային հանրության կողմից: Մինչեւ այս տարվա վերջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր անդամակցության շրջանակներում մենք կներկայացնենք մեր տեսլականը եւ փորձը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքի պրակտիկայի մեջ եւ կաշխատենք բաց, ազնիվ եւ առանց քաղաքական կոնյուկտուրայի: Մոտակա խոշոր գաղափարների գործնական իրագործման շարքում ես կնշեմ կրոնների հերթական Համագումարը: Ս.թ. հոկտեմբերի առաջին կեսին Աստանայում տեղի կունենա 6-րդ Համաժողովը, որին կմասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը. դա պետության Ղեկավարի եզակի նախաձեռնությունն է, որը դարձավ Ղազախստանի կոնկրետ ներդրումը համաշխարհային կրոնների հոգեւոր եւ բարոյական ներուժի համախմբման առումով միջազգային հակամարտությունների լուծման եւ ժամանակակից սպառնալիքներին հակազդելու համար: Այնուամենայնիվ, այսօր իրողություններն այնպիսին են, որ բազմաթիվ  հակամարտություններ կարող են կանխվել եւ արդյունավետ կարգավորվել միայն այն դեպքում, եթե առկա է փոխըմբռնումը եւ փոխադարձ վստահությունը ոչ միայն աշխարհի տիրությունների, այլ նաեւ տարբեր հավատնքներ կրողների, միմյանց արժեքները հարգող այս կամ այն հավատի ջատագովների միջեւ, ինչին մեր պետությունը ձգտում է ներքին հասարակական կյանքում: Համաշխարհային հանրությունը` միասնական օրգանիզմ է, որը ուժեղ է իր բազմազանությամբ եւ բազմակացութաձեւությամբ, որը կարող է գոյատեւել եւ զարգանալ մեր մոլորակի վրա բնակվող ազգերի եւ ժողովուրդների միջեւ հավասարակշռության եւ ներդաշնակության պայմանների առկայության դեպքում: Ահա թե ինչու մենք պետք է միասին ձգտենք ավելի անվտանգ աշխարհին եւ ավելի արդարացի աշխարհակարգին, որը հիմնված է միջազգային իրավունքի գերակայության վրա:

Նազարբաևին մարմնավորած դերասանը դարձել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА