o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ի հետ` ախպերություն, Նիկոլի հետ` հեղափոխություն

21.09.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀԿ-ի հետ` ախպերություն, Նիկոլի հետ` հեղափոխություն

Ընդամենը հաշված օրեր են մնացել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին եւ անցկացված քարոզարշավն ամփոփելով էլ, «Իրավունքը» զրուցեց Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ եւ «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ: Նա նախեւառաջ նշեց, որ միակ բանը, ինչից այս ընթացքում գոհ է մնացել, լրագրողներն են:

​​​​​​​«Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն»

«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ԸՆԴՎԶԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՈՉ ՀԱՐԻՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ»

- Լրագրողներն իրենց աշխատանքը պարտաճանաչ կատարեցին, իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ես մրցակցություն չտեսա: Թե՛ Երեւանը, թե՛ Գյումրին, թե՛ Վանաձորը  հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքներ են, որտեղ ընտրությունները տեղի են ունենում քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների միջոցով, որոնք ծրագրեր են առաջարկում` այն բխեցնելով իրենց գաղափարախոսություններից: Մինչդեռ ստացվեց այնպես, որ այդ կուսակցությունները, որոնք եթե իհարկե ունեն գաղափարախոսություն, սկսեցին խոսել աղբահանության, կոյուղաջրերի մասին, որոնք քաղաքապետարանի ուղղակի ամենօրյա խնդիրներն են եւ պարտավոր են այն իրականացնել: Բայց եթե այդ խնդիրներն անգամ լուծվեն, ոսկե պատեր սարքենք, արդյոք դրանից մեր կյանքը կփոխվի, կարծում եմ` ոչ: Իսկ մենք խոսում ենք Երեւանը հայության մայրաքաղաք դարձնելու, ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաքի եւ մունիցիպալ ծրագրի մասին: Երեւանը դեռ պետք է դառնա քաղաքամայր, որովհետեւ մայրաքաղաքը իր զավակ քաղաքները չի դատարկում, իր որդիներին չի գցում փողոց, չի ուղղորդում պանդխտության, այնպես չի անում, որ իր որդիները մտնեն խաղատներ, թմրամոլությամբ զբաղվեն, փակ է պահում իր դուռը, որ ամեն զազրելի աղանդ չմտնի իր տուն, ամեն ինչ անում է, որ իր երեխաները հեռու մնան ԼԳԲՏ-ներից: Արդյոք Երեւանն այս ամենն անում է, իհարկե` ոչ, եւ այս խնդիրները պետք է հենց մայրաքաղաքը լուծի:

– Ձեր նշած երեւույթների համար կարծես կանաչ լույս վառվեց` հենց նոր իշխանությունների օրոք: Օրինակ` բացահայտ աղանդավորներ հայտնվեցին կառավարությունում, ԿԳ նախարարը խոսեց մարիխուանայի օրինականացման մասին, սկսվեց եկեղեցու դեմ արշավ, ԼԳԲՏ-ականները սկսեցին ցուցումներ տալ իշխանություններին: Ինչպե՞ս եք այս ամենին վերաբերվում:

– Շատ վատ, որովհետեւ ինչպես երեկ, այսօր էլ այդ արտաքին կառավարման ուժերը չեն դադարում իրենց սեւ գործը տարբեր ձեւերով իրականացնել` սողոսկելով մեր երկիր: Կարող է` կառավարությունում մարդիկ, որ այդ հայտարարություններն անում են, միգուցե չեն էլ հասկանում, թե ինչ են ասում, միգուցե հեռու են մեր արժեհամակարգից, չեն հասկանում այն երեւույթների վտանգները, որոնք մատնանշեցի: Մեզ ասում են` վախենո՞ւմ եք: Նախ չենք վախենում, մեր ազգը բազմաթիվ փորձություններ է տեսել, սա էլ կանցնի, խնդիր չկա, բայց այդ երեւույթներն արդեն մտնում են մեր տները: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ նրանք ոչ կոմպետենտ մարդիկ են, ինչպե՞ս կարող է ԿԳ նախարարը խոսել մարիխուանայից: Ես չեմ կարողանում պատկերացնել, որ վաղը իմ տղան կգա եւ ինձ մոտ կնստի ու մարիխուանա կծխի: Այսօր ամենանսովոր բանը սովորականացնում են, ամենաբսուրդը` դառնում է առօրեական: Օրինակ, միշտ էլ եղել են այդ սեռական փոքրմասնությունները, բայց ո՞վ է դրանց տեսել, նկատել, իսկ հիմա արի ու տես, որ գալիս են մարդկանց բռնել են տալիս, թե մեզ պաշտպանեք, սկսում են խոսել այդ մասին, միջոցառումներ անել: Դրա համար մենք իրավունք ունենք ընդվզելու մեր ազգին ոչ հարիր երեւույթների դեմ:

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ` ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ»

– Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ սատարում էիք Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, իսկ նժդեհական ՀՀԿ-ականներին հորդորում հեռանալ իշխանությունից: Ի՞նչ փոխվեց:

– Այն ժամանակ, անխոս, պետք է քրեաօլիգարխիկ համակարգից ազատվեինք, իսկ այդ թավշյա հեղափոխություն կոչվածը մի օրում չեղավ, դրանից առաջ մարտի 1 եղավ, արյունահեղություններ եղան, ժողովուրդը հոգնել էր այդ կարծրացած իրավիճակից: Նդժեհն ասում է. «Ես հեղափոխական եմ, երբ հանրային կյանքում կարծրացում կա եւ պահպանողական, երբ հանրային կյանքում անարխիա է տիրում»: Կարծրացած այդ իրավիճակում ելք չունեինք, եւ ժողովուրդն ընդվզեց: Ես այդ ընդվզմանն էի կողմ: Երբ ինձ ասում էին` ո՞վ է կանգնած այդ հեղափոխության թիկունքում, պատասխանում էի, որ հեղափոխության ժամանակ ասֆալտի վրա արեւ նկարող աղջնակն էր կանգնած, որի դեմ անզոր էր անգամ տիեզերքը: Եվ բոլորս պարտավոր ենք այդ աղջնակի առաջ, մեր ազգի, մեր ընտանիքների առաջ:

– Բայց նոր ասում էիք, որ այդ տեխնոլոգիաները ԱՄՆ-ում ու Արեւմուտքում է ստեղծվել, եւ արտաքին գործոն կա...

«Ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն

– Չեմ կարող ասել, թե որտեղից էր, որտեղից չէր, բայց դա պետք է լիներ, անխուսափելի էր: Եթե Նիկոլն այս շարժումը չաներ, մյուսն էր անելու, արեցին մարդիկ, փառք ու պատիվ իրենց, բայց սա դեռ սկիզբն է: Ես չեմ համարում, որ հեղափոխություն է եղել, այլ ընդամենը իշխանափոխություն էր: Հեղափոխությունը նոր պետք է անենք, որը պետք է լինի ազգային արժեքների հիման վրա: Եվ դրա համար էլ մեր նախընտրական ծրագրում շեշտում ենք` Երեւանը դարձնել որպես  ազգային արժեքների հեղափոխության մայրաքաղաք:

«ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՈՎ»

– Ամեն դեպքում, Դուք սատարեցիք հեղափոխությանը, բայց իշխանությունում հայտնվեցին ոչ թե ազգային արժեքները պաշտպանող մարդիկ, այլ լիբերալներ, որոնցից շատերի կարծիքով` հայրենասիրությունը շիզոֆրենիա է...

– Այդպիսի մարդիկ միշտ էլ հայտնվում են եւ ուղղորդվում են, այդ մետաստազների համար մեկ մարդու մեղադրել պետք չէ: Անցումային շրջանում միշտ էլ այդպես է լինում, այնքան պատահական մարդիկ են հայտնվում այս կամ այն ոլորտում, որ կարող է գլուխդ պտտվի ու նույնիսկ չհավատաս:

– Այսինքն` չե՞ք փոշմանել, որ սատարում էիք այս հեղափոխությանը:

– Ոչ, նորից եմ ասում` սա փուլ էր, պետք է անցնի, մաքրվեն մետաստազները, եւ դրանց տեղը դրվեն ազգային արժեքերը: Եթե դա չանենք, ապարդյուն է այս ամենը: Հիմա հնարավորություն է ընձեռվել մեր ազգին, որպեսզի կարողանանք ուս ուսի տալ բոլոր կուսակցություններով եւ պաշտպանել մեր ազգային արժեքները: Իսկ Ձեր նշած հեղափոխության ժամանակ իմ կողմից հնչեցված խոսքը հանրապետականներին, որոնք իմ ընկերներն են, ես խնդրանքով, աղաչանքով էի ասում, որ ձեր ցավը տանեմ, ազատվել է պետք մետաստազներից: Հանրապետականում հրաշալի մարդիկ կան,  լավ երիտասարդներ կան, պետք է համախմբվենք բոլոր ազգային ուժերով:

– Նույնիսկ ՀՀԿ-ականների հե՞տ կհամախմբվեք, բայց չէ որ հեղափոխություն իրականացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորը սեւ են, բացի իրենց ուժից:

– Հայ ազգից ոչ մեկին սեւ ու սպիտակի չեմ բաժանում, ես ազգայնական եմ եւ  իրավունք չունեմ ազգը սեւի ու սպիտակի բաժանելու: Բայց Նժեդհն ասում էր. «Բոլոր ազգերն ունեն իրենց տականքը, բայց մեր տականքը անմրցելի է»: Իմ թշնամին հայի տականքն է, եւ ես պետք է ազատվեմ հենց այդ տեսակից, որոնք ծառան են, սպասարկողն են այն արտաքին կառավարման, որոնք անարխիայի են վերածում երկիրը, ժողովրդին պառակատման են տանում: Ես տեսել եմ, թե ինչպես են այդ տականքներին գտնում ու օգտագործում: Բայց մենք ենք տերը մեր ազգային արժեքների եւ այդպես ապրելու ենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այն հրաշալի կուսակցություն էր, ես եղել եմ նրա ստեղծման ակունքներում: Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ մենք ընկերներ էինք, իսկ այսօր կուսակցությունում կան մարդիկ, ում եղբայր եմ համարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА