o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.09.2018 20:00
ԶԱՐՄԱՆՔ

Այժմ ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ պրիմիտիվորեն պաշտում են, կամ դաժանաբար քննադատում: Սակայն զարմանալիորեն նրա սրտին դարման քսեց Մեծ Բրիտանիայի թագուհի ԷԼԻԶԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԸ: Փաշինյանին հղած տոնական ուղերձում նա մասնավորապես ասում է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, եւ իմ ջերմ բարեմաղթանքները` հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում: Սա առիթ է հիշել մեր երկրների միջեւ սերտ պատմական կապերը, եւ ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը եւ համագործակցությունը շարունակական կլինի»: Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլի ուրախությունը, որ նրան «ձերդ գերազանցություն» ասում է ոչ թե ինչ-որ մի ցուցարար, այլ բրիտանական միապետը:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզանում բազում ապազգային գործիչներ ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» կարիք ունեն: Բայց զարմանալիորեն արի ու տես, որ հոգեբուժական փորձաքննության ուղարկվել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆԸ: Դատարանը նման որոշում է ընդունել` կապված նրա էջում «Իսլամական պետության» (Ռուսաստանում, եւ մի շարք այլ երկրներում  արգելված) մահապատժի լուսանկարների տեղադրման մասին գործի հետ: Լը Պենի հրապարակման մեջ դատարանը տեսել է «բռնության, պոռնոգրաֆիական կամ պատիվն արատավորող բնույթի հաղորդագրության տարածում», որն, այդ թվում, հասանելի է նաեւ անչափահասներին: Տիկին Լը Պենը, բնականաբար, զարմացած է, թե ինչպես իրեն կարող են իբր սարսափները  դատապարտելու համար ուղարկել հոգեբուժական փորձաքննության:

Իսկ ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ հարցաքննվել է իր եւ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնալսման գործով, եւ ինքը հաստատում է դա: «Կա հարուցված քրեական գործ` պաշտոնական լիազորություններն անցնելու մասով: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործին: Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք, իսկ օպերատիվ տվյալները, ինչպես գիտեք, հրապարակման ենթակա չեն»,- հայտարարել է  նա: Վանեցյանը կարծում է, որ աշխարհի շատ երկրներում են ձայնագրություններ եղել, եւ տեխնիկայի այս դարում հնարավոր է խոցելի տեղ լիներ: «Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»,- նշել է  նա: Իհարկե դա լավ է, որ պատրաստ է պատասխան տալ հեռախոսով ասած ամեն բառի համար: Բայց, օրինակ, նա ամենեւին էլ ոչ հեռախոսով, այլ երկրով մեկ զարմանալիորեն իրականություն հռչակեց Ալեքսանդր Սարգսյանի «50 տոկոս փայի» միֆը: Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Ավագյանը, թվարկելով նրա բիզնեսները, այդ առնչությամբ հռետորական հարցադրում է անում. «Բա ոչ մեկը չի ուզու՞մ հարց տա` հարգելիս, Սաշիկը քո բիզնեսում 50 տոկոս փայ ունեցե՞լ ա, թե՞ ոնց»:

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА