o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին բացասական ազդեցություն ունեցավ

21.09.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին բացասական ազդեցություն ունեցավ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Եվրասիական ինտեգրացիայի գաղափարների աջակցության եւ առաջմղման հիմնադրամը Երեւանի տարբեր շրջաններում սոցհարցում է անցկացրել եւ պարզել, թե  Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ո՞ր քաղաքական ուժին է ընտրելու երեւանցին եւ առհասարակ` պատրաստվո՞ւմ է գնալ ընտրության, թե` ոչ: Ըստ այդմ՝ հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 22 տոկոսը` Ռեֆորմիստների կուսակցությանը, իսկ երրորդ տեղում «Իմ քայլը» դաշինքն է, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 18 տոկոսը: Թե ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հայտնվեց երրորդ տեղում, «Իրավունքը» պարզեց վերոնշյալ հիմնադրամի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն, ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ ՄԱՔՍԻՄ ՄԱՑԿԵՎԻՉԻՑ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

- Մենք սոցհարցումն անցկացրել ենք մեր 20 կամավորների միջոցով, եւ երբ արդյունքներն ամփոփեցին, մեզ համար էլ էր զարմանալի: Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ,Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սխալ է իրականացրել, իսկ առաջին երկու տեղերում հայտնված քաղաքական ուժերը քարոզարշավի ավելի ճիշտ ուղի են ընտրել եւ ընտրողների հավանությանն են արժանացել: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ մինչեւ ընտրություն ամեն օր պատկերը կարող է փոխվել, եւ անակնկալները չեն բացառվում:

– Առհասարակ, մրցակցային հավասարության առումով ի՞նչ կասեք այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն մասնակցում էր քարոզարշավին՝ աջակցելով ,Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

–  Ռուսաստանում էլ է կիրառվում դա, երբ գործող պաշտոնյան հանդես է գալիս ինչ-որ թեկնածուի աջակցությամբ: Սակայն, այդ դեպքում դժվար է ասել, թե ինչպես կազդի այն թեկնածուի վրա: Օրինակ, այս սոցհարցումը ցույց տվեց, որ երրորդ տեղում է «Իմ քայլը», այսինքն՝ ընտրողները վատ են դիտարկում վարչապետի մասնակցությունը քարոզարշավին:

– Ստացվում է, որ ՀՀ վարչապետն ինչքան ավելի հաճախ էր ելույթ ունենում քարոզարշավին եւ քաղաքական հայտարարություններ անում, այնքան ընկնում էր իր կողմից սատարվող թեկնածուի վարկանի՞շը:

– Իհարկե, այդ ամենն ինչ-որ մեկի վրա դրական կազդեր, մեկ ուրիշի վրա՝ բացասական: Ինչպես կարող է թեկնածուի վրա դրական ազդել, եթե կա որոշակի շերտ, որը լավ է վերաբերվում գործող իշխանությանը, մյուս հատվածը՝ վատ: Սոցհարցումները փաստացի ցույց տվեցին, որ ընտրողների 18 տոկոսն է նախընտրում ,Իմ քայլը», իսկ մի շաբաթ առաջ բոլորովին այլ կարող էր լինել պատկերը:

– Քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետը իրենց թեմակիցներին սպիտակ անվանեց, մյուսներին՝ սեւ, ապա հրահանգեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանրության որոշ շրջանակի ,ասֆալտին փռել», ,պատեպատ» տալ: Ձեր կարծիքով՝ այս իրավիճակում սեպտեմբերի 23-ին կունենա՞նք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

– Հայ ժողովուրդը խելացի է, հուսով եմ՝ ճիշտ ընտրություն կկատարի: Նրանք, ովքեր վարչապետի թիմի կողմնակիցներն են, կաջակցեն նրան, ովքեր՝ ոչ, միեւնույնն է, չեն ընտրելու: Կարեւորն այն է, որ 12 քաղաքապետի թեկնածու ունեք եւ մեծ ընտրության հնարավորություն:

– Իսկ Դուք ուսումնասիրե՞լ եք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը կամ քաղաքապետի թեկնածուների անցած ճանապարհը: Եվ ո՞ւմ եք տեսնում Երեւանի քաղաքապետ:

– Ուսումնասիրել եմ այնքանով, որքանով հայաստանյան լրատվամիջոցները գրել են ռուսերեն իրենց հոդվածներում: Ըստ իս, բոլոր թեկնածուներն էլ հավասար են: Այնպես որ, հուսանք՝ երեւանցիները ճիշտ ընտրություն կկատարեն եւ կընտրեն նրան, ով արժանի է եւ կկարողանա նախեւառաջ սոցիալական խնդիրներ լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА