o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԲՌՆԱՊԵՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

21.09.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԲՌՆԱՊԵՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետի ծաղրածու թեկնածու Հայկ Մարությանի կերպարն ընտրարշավում այնքան դժգույն է եւ այնքան երկրորդ պլան մղված` Նիկոլ Փաշինյանի մշտական մասնակցության շնորհիվ, որ մարդիկ արդեն շփոթության մեջ են, թե «Իմ քայլը» դաշինքը ո՞ւմ է առաջադրել քաղաքապետի թեկնածու` Հայկոյի՞ն, թե` Նիկոլին: Չնայած, խոշոր հաշվով, թավշակրոնների նախընտրական սխեման պրիմիտիվ է` դեմ են տալիս դրածոյի անուն, որին ժողովուրդը պետք է ընտրի «հանուն հեղափոխության»:

11 ամսում ընդամենը 4 նիստ. հանձնաժողովն անգործության է մատնվել

 

ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ՏԽՈՒՐ  ՉԼԻՆԵՐ

Ի դեպ, ըստ թեկնածուների հայտարարագրերի` թեկնածուների մեջ ամենահարուստը հենց Հայկոն է, ով ունի վեց տուն, որից հինգը Չեխայի մայրաքաղաք Պրահայում: Դրանց լուսանկարներն ու մանրամասն նկարագրությունը համացանցում կան, սակայն դեռեւս, կարծես թե, ոչ ոք չի տեսել, թե արդյո՞ք այդքան տներ ձեռք բերելու համար տրված գումարին համապատասխան հարկեր պետբյուջե մուտք եղե՞լ են, թե` ոչ: Ուստի կեսլուրջ-կեսկատակ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում է նաեւ բանաձեւ` «Կարգին Հայկոյի կարգին թալանը»: Լավ, դա դեռ մի կողմ, թե ինչպես է ծաղրածու թեկնածուն «հանցավոր ռեժիմի» օրոք տաժանակիր աշխատանքով վաստակել իր այդ ունեցվածքը, եւ մի կողմ թողնենք նաեւ հին թերթերը, ուր Հայկոն հպարտությամբ նշում է, որ իր զավակը ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը` ապրիլի 9-ին: Ի վերջո, գոյություն ունի նաեւ կեսկատակ առաջարկություն` փաստաթղթերում ամսաթիվը փոխել մայիսի 8-ի, քանզի հեղափոխության շարունակության սիմվոլ դարձած սույն դերասանը, ի վերջո, հո չէ՞ր կարող հարմարված լինել նախկին «հանցագործ ռեժիմին»: Դե, իսկ եթե հանկարծ փաստերը հակառակն են ասում, ավելի վատ փաստերի համար: Բայց այդ ամենը ծիծաղելի լինելով հանդերձ, միաժամանակ նաեւ շատ տխուր է, քանզի երեւանցիներին առաջարկում են ընտրել մեկին, ով որպես քաղաքապետ հաստատ բանի պիտանի չէ: Էլ ի՜նչ ծրագիր, է՜լ ինչ անելիքներ Երեւանում, ո՞ւմ են պետք այդ թիթիզ-ղզիկ բաները, կարեւորը սեւերին հաղթելն է, կարեւորը վերջնական հաղթանակն է: Եվ Մարությանի ընտրարշավի շրջանակում ամեն մի նոր հանրահավաքին Նիկոլը իր ճղճղան ձայնով հնչեցնում է հերթական բոլշեւիկյան սպառնալիքը: Եվ, օրինակ, պարզվել է, որ իրավապահները պետք է օլիգարխների թիկնապահներին ոչ միայն «ասֆալտին պառկեցնեն», այլեւ «պատով տան»: Այսինքն` ոստիկաններին տրվում է մի հրահանգ, որը չես գտնի աշխարհի ոչ մի երկրի ոստիկանության ուղեցույցում: Անգամ պապուասների մոտ, կամ ընդամենը մի 20 տարի առաջ մարդակերությամբ զբաղվող աֆրիկյան ջունգլիների բնակիչ որեւէ ցեղի մոտ:

 

ՍՊԱՌՆԱԼԻՔԻ «ԳՐԱԴՈՒՍԸ» ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է, ԸՆԿԱԼՄԱՆ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ` ՆՎԱԶՈՒՄ

Ինչքան ավելի ակնհայտորեն բռնապետական են դառնում «ժողվարչապետ» Նիկոլի ահարկու սպառնալիքները, այնքան ավելի քիչ մարդ ցանկություն է հայտնում նրա հետ ընդհանրապես գործ ունենալու: Դե, արտերկրյա ներդրողների ու այլ «մանրուքների» մասին չենք էլ խոսում, բայց փաստը մնում է փաստ, որ հարամվում է Անկախության 27-ամյակի տոնը: Եթե կարեւոր միջոցառումների ցանկում չկա մեր բանակի զորությունը ցուցադրող շքերթը, իսկ մարդկանց առաջարկում են ոչ թե Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցել անկախության համար իրենց կյանքը զոհած մարտիկների շիրիմներին, այլ Հանրապետության հրապարակում գալ եւ սելֆի անել նիկոլական վարչախմբի թրաշամանուկների հետ, էլ ի՞նչ ասես: Ու պատահական չէ, որ թեեւ Նիկոլը տոնակատարությանը հրավիրել է ՀՀ բոլոր երեք նախագահներին, սակայն բոլոր երեքն էլ մերժել են: Տարբեր պատճառներով, բայց ինքնին այդ մերժումը փաստ է, եւ եթե ասենք նույն Նիկոլի համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը աչքի գրող են, բայց անգամ նրա բավականին բարեհաճ վերաբերմունքը վայելող Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ուզում մասնակից դառնալ ծաղրի վերածված տոնին: Համ էլ մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` լավ, եթե եկանք Հանրապետության հրապարակ, արդյո՞ք դա չի ներկայացվելու որպես հանրահավաք` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, կամ, մեղա, Հայկ Մարությանի: Եվ, ի դեպ, Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելը Նիկոլ Փաշինյանն այնքան է կարեւորում, որ ամեն օր նրա քարոզարշավին մասնակցելու համար ոչ միայն մի կողմ է դրել իր վարչապետական գործերը, այլեւ մինչեւ սեպտեմբերի 23-ը հետաձգել է Նյու Յորք մեկնելը: Ինչ վերաբերում է նրա նոր «քաջագործություններին», ապա նա չի զլանում ամեն անգամ սեփական շուրթերով ներկայացնել ապացույց, որ մայիսի 8-ին վարչապետ է ընտրվել ոչ թե օրինավոր խորհրդարանական ընթացակարգով, այլ խորհրդարանի վրա հակասահմանադրական ճնշումներ բանեցնելով. «Ընենց ասում են` մենք արտահերթ ընտրությունները երեւի որոշենք, որ չլինի... Այսինքն, իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է, ու խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են` դե երեւի, մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր` իյա, իրո՞ք: Սա ի՞նչ մտածողության ձեւ է, չե՞ն հասկացել` Հայաստանում ինչ է կատարվում: Ինձ ասում են` ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են ձեզ, հիմա այլեւս ձեզ չեն օգնի: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից Հայաստանում կարա քաղաքական իրավիճակը փոխվի. դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ»:

Քրդերն ունեն փրկության մի ճանապարհ, դաշինքն նախագահ Բաշար Ասադի հավատարիմ ուժերի հետ. փորձագետ

Այսինքն` դա ասվում է այլեւս ոչ միայն ՀՀԿ-ի հասցեին, այլեւ նախկին դաշնակիցներ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ելք» դաշինքի կուսակցություններին: Իսկ ՀՀԿ-ի հասցեին հնչում է սպառնալիք կեղծ Սասունցի Դավթի ոճով. «Հիշո՞ւմ եք, երբ Հանրապետական կուսակցությունը մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետությանը, ես այս ամբիոնից ասացի, որ ՀՀԿ-ն ինքնասպանություն է գործել: Հիմա ՀՀԿ-ի որոշ գործիչներ սկսել են հայտարարություններ անել, թե նպատակահարմար չեն գտնում գնալ արտահերթ ընտրությունների, որից հետո հիմա ես պետք է ասեմ` հլա մի հատ ձեզ թա՛փ տվեք, թափ տվեք` տեսեք, թե ձեր ամեն մի կտորը որտեղ ա ընկնելու, էդ դուք ո՞վ եք, որ որոշեք` ես վարչապետ ընտրվե՞մ, թե` չէ»: Դա առանց մեկնաբանության չմնաց ՀՀԿ-ի կողմից: «Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած եւ անհավասարակշիռ մարդու պես: Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում: Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով հերոս չեն դառնում: Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում: Հակահերոս են դառնում»,- նշել է Ա.Աշոտյանը: Նրա խոսքով, իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին:

«Ասել եմ, էլի եմ կրկնում: Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր: Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր: Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»,- գրել է Ա.Աշոտյանը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նկատում է. «Բոլորը քաղաքական դաշտում եւ նախ եւ առաջ քաղաքական իշխանությունն ու մարդ, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է  պահպանեն քաղաքական էթիկետն ու կոռեկտությունը, եւ կարծում եմ` առնվազն գործընկերային համագործակցությունը եւ կոռեկտությունը պահանջում են, որպեսզի նա, ինչպես ինքն է ասում, խոսելուց առաջ մտածի»: Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամի մասին հարցադրումներին, ապա ըստ Շարմազանովի. «Ճգնաժամ կա որոշ մարդկանց ուղեղներում, որոնք իրենք իրենց դրել են պետության տեղը»:

Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ընթացքում. «Ժողովուրդ»

Կարճ ասած, Փաշինյանը հակադրվել է գործնականում բոլորին: Շատերը նրա գործողությունների վրա ծիծաղում են, անլուրջ են ընդունում, բայց չմոռանանք, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերին էլ Գերմանիայում անլուրջ էին ընդունում: Եվ ինչպիսի հրեշավոր դիկտատուրա ստացվեց արդյունքում... Իսկ որ մայիսին հակասահմանադրական եղանակով իշխանությունը յուրացրած անձը ձգտում է դիկտատուրայի, դա ակնհայտից էլ ակնհայտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА