o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուլեր, այսօր կկարողանաք ֆինանսական մի շարք հարցեր լուծել. Սեպտեմբերի 21-ի աստղագուշակ

21.09.2018 09:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ցուլեր, այսօր կկարողանաք ֆինանսական մի շարք հարցեր լուծել. Սեպտեմբերի 21-ի աստղագուշակ

Խոյ

Այսօր հաջողությունը ձեզ կուղեկցի ոչ միայն գործնականում, այլ նաև անձնական կյանքում։ Ողջ օրը կլինեք բարձր տրամադրությամբ։

Ցուլ

Շատ լավ օր  է ֆինանսական մի շարք հարցեր լուծելու համար, այսօր ողջ օրը աշխատեք զբաղվել այդ խնդիրների լուծմամբ։

Սեպտեմբերի 1-ից կբացվե՞ն բուհերն ու դպրոցները

Երկվորյակ

Այսօր դուք ամեն հարցում կլինեք նախաձեռնող։ Այդ իրավիճակը ձեզ դուր կգա անպայման, և հնարավոր է՝ շատ բան փոխի ձեր աշխարհընկալման մեջ։

Խեցգետին

Ձեր օրը մի փչացրեք վատ ու ծանր հիշողություններով։ Փորձեք ձեզ շրջապատել դրական մտքերով։

Առյուծ

Դուք բավական հավակնոտ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված, այսօր հենց այդ օրն է, երբ կարող եք սկսել դրանց իրականացումը։

Կույս

Այսօր դուք իրադարձությունների էպիկենտրոնում կլինեք։ Բոլոր իրադարձությունները կզարգանան հենց ձեր շուրջ։

Կշեռք

Մի հետևեք ուրիշների խորհուրդներին, հատկապես, եթե տվյալ մարդուն լավ չեք ճանաչում։

Կարիճ

Այսօր օրը որքան ակտիվ անցկացնեք, այնքան ձեր օգուտն է։ Ձեր ունակությունները ցույց տալու լավ օր է։

Աղեղնավոր

Ձեր շրջապատից ինչ-որ մեկը փորձում է ձեր ոտքի տակ քար դնել, խանգարել ձեր նպատակների իրականացմանը։

Այծեղջյուր

Լավ օր է ձեր ճշմարտացիությունն ապացուցելու համար, մինչ այդ ձեզ դա չէր հաջողվում։

Ջրհոս

Այսօր դուք աշխատավայրում այնքան զբաղված կլինեք, որ անձնականի համար ժամանակ չի մնա։

Ձկներ

Լսեք ձեր ընկերների խորհուրդը, դուք իզուր եք նրանց անտեսում, նրանք ձեր բարին են կամենում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА