ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

20.09.2018 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: 

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА