ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանը նոր առաջարկ է ներկայացրել Հայկ Մարությանին ու մերժել Առաջին ալիքին

20.09.2018 12:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նաիրա Զոհրաբյանը նոր առաջարկ է ներկայացրել Հայկ Մարությանին ու մերժել Առաջին ալիքին

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր վերահաստատեց իր դիրքորշումը և պնդեց, որ չի մասնակցի 10 թեկնածուի հետ առաջարկվող բանավեճին։ Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ պատրաստ է մասնակցել միայն թեկնածուներից Հայկ Մարությանի հետ բանավեճին՝ մեծագույն հարգանք ունենալով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուների նկատմամբ։

«Գասպարյան Վովայի պատվերը չեղավ». Նորատուսցի Ալիկի հայտարարությունը

«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, որ մեր դեմ խաղ չկա, Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մենք սև ենք, մյուսները՝ սպիտակ, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես և միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հայտարարություն-առաջարկին՝ մասնակցել «Խաղի Կանոններ» հեռուստածրագրին մյուս տասը թեկնածուների հետ, Զոհրաբյանը ասաց.

«Աբսուրդ է, տեսե՞լ եք, հարգելի լրագրողներ, բանավեճ նախնական տեսաձայնագրմամբ։ Դա, կարծում եմ, վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ ես հասկանում եմ ուղիղ եթերով, բանավեճը տեսաձայնագրմամբ ես համարում եմ վիրավորանք մեր հասցեին, բանավեճ տեսաձայնագրմամբ ես հասկանում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը և ձևաչափը, ուստի, քանի որ ես երբևէ, որևէ բանավեճից չեմ խուսափել, ձեր միջոցով նորից դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին, հեշտացնում եմ խնդիրը իր համար՝ պատրաստ եմ ընդունել բանավեճի ձեր օրակարգը, մասնավորապես, ես հետևեցի վերջին օրերին դուք դատողություններ էիք անում ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Շատ սկզբունքային և կարևոր դատողություն։ Պատրաստ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր մոդելների վերաբերյալ ձեզ հետ բանավիճել, հարգելի թեկնածու, հեշտացնում եմ խնդիրը, բանավեճի օրակարգը ընտրեք դուք։ Ինչ ոլորտից ուզում եք խոսենք, բանավիճենք, բայց միայն ձեզ հետ, ուղիղ եթերում, որ հեռուստաընկերությունն էլ կուզեք։ Ընտրեք դուք»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА