ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնության ժամկետը երկարաձգվեց

20.09.2018 12:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնության ժամկետը երկարաձգվեց

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղանտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Տիգրան Մուկուչյան

Նախագծով առաջարկվում էր երկարաձգել «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնության ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբեր։

Ըստ ներկայացվող նախագծի՝ նախատեսվում է շուրջ 88 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը Նորագավիթին հարող տարածքում 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Կառավարությունը երկար քնարկումներից հետո որոշեց համաձայնություն տալ նախագծին:

Հարցը կքննարկվի նաև Երևանի ավագանու նիստում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Սպայկա» ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА