ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն

20.09.2018 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան է նվիրել գործադիրի անդամներին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ:

«Ռազմական դիսբալանսը ՀԱՊԿ-ի շրջանում պետք է վերացվի ». ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ

«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան ու գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ զրուցարանից ունեն նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

«Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն դրանից», - ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА