ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննա Հակոբյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ․ «Հրապարակ»

20.09.2018 10:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աննա Հակոբյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ․ «Հրապարակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։ Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով։

«Հրապարակ». «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժմանը «կազմ-պատրաստ» սպասել են Մայր Աթոռում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА