ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի քաղաքապետի թեկնածուն հայտնվեց ոչ թե հարթակում, այլ կռունկի վրա (Տեսանյութ)

20.09.2018 00:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երեւանի քաղաքապետի թեկնածուն հայտնվեց ոչ թե հարթակում, այլ կռունկի վրա (Տեսանյութ)

Այն, որ վերջին շրջանում որոշ մրցակիցների ու նրանց արբանյակների կողմից սկսվել էր շահարկվել, թե Ռեֆորմիստներ կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու, կինոռեժիսոր ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆԸ  արվեստագետ է, հետեւաբար անլուրջ է եւ չի կարող քաղաք ղեկավարել, ի չիք դարձան: Պարզվում է՝ Արտակ Ավետյանը, բացի կինոռեժիսոր լինելուց, ի պաշտոնե, համակարգում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Դվին» հյուրանոցի վերակառուցումը: Իսկ այս մասին նա ոչ թե գոռգոռաց քարոզարշավի հերթական հարթակում կանգնած, այլ պարզապես կռունկի վրա հայտնվեց հենց շինհրապարակում, որտեղ էլ կազմակերպվել էր հյուրանոցի վերակառուցմանը նվիրված «200 օր» համերգը:

Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ի դեպ, երեւանցիներին ողջունելու էր եկել ոչ միայն Երեւանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն, այլ երգիչներ Էրիկ Կարապետյանը, Արա Մարտիրոսյանը, Ռուսլանը եւ այլք: Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետի ռեֆորմիստ թեկնածուն. «Վերակառուցվող «Դվին»-ում շատ շուտով կգործի Հայաստանում նախադեպը չունեցող  բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր: Ասեմ, որ «Դվին» հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսվել է 1979 թվականին եւ հանձնվել՝ 1983-ին: Շինարարները եւ ճարտարապետական խումբը արժանացել են պետական մրցանակների: Ճարտարապետներն են Ֆելիքս Հակոբյանը, Էդուարդ Սաֆարյանը եւ  Աշոտ Ալեքսանյանը: Նրանցից Ալեքսանյանը այսօր «Դվինի» վերակառուցման ճարտարապետական խորհրդականն է»:

«Դվին» հյուրանոցի նախկին ճարտարապետ, այժմ՝ ճարտարապետական խորհրդական ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ էլ  ուրախությամբ արձանագրեց, որ այսօր «Դվին» հյուրանոցը վերածնվում է եւ դառնում է երեւանցիների համար մի նոր միջավայր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА