ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք». Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին

20.09.2018 00:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք». Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին

ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խնդրանքով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, որտեղ մասնավորապես ասված է.

«Պարոն Միքայելյան, բա ժողովրդի ընտրյալ վարչապետին ո՞ւմից եք պաշտպանում»

«Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.

1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հանձնաժողվի նիստում, ապա նախ՝ սովորիր։ 

2.Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։ 

3.Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետեւել եւ քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից եւ քիմքից եւ անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։ 

4.Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։ 

Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության եւ նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձեւ, ապա մի հապաղիր, խոսիր»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА