ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուցմուքների դիմաց գեներալներին խոստացվել են բարձր պաշտոններ

19.09.2018 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ցուցմուքների դիմաց գեներալներին խոստացվել են բարձր պաշտոններ

«Իրավունք» թերթի ֆեյսբուքյան էջին օգտատեր Գարեգին Պետրոսովը գրել է.

Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն նրանց կտրվեն հավելավճարներ. Նախարար

ՀՔԾ-ում լուռ դժգոհություն է հասունանում Սասուն Խաչատրյանի դեմ: Քննիչների սրտով չեն իրենց ձեռքերով շագանակները կրակից հանելու նոր իշխանությունների մոտեցումները: Պատճառը նրանում է, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի ձայնագրությունից հետո մեղադրող կողմի դիրքերը անչափ թուլացել են: Այժմ խնդիր է դրվել ամեն գնով ապացուցել մարտի 1-ի դեպքերում բանակի և հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի և Յուրի Խաչատուրովի ներգրավվածության փաստը:

ՀՔԾ-ում տիրող նման մթնոլորտը բերել է մարտի 1-ի գործով որոշ հետաքրքիր տեղեկատվության տարածման: Օրերս ՀՔԾ կողմից հարցաքննվել է ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանը, որի հարցաքննության ժամանակ ևս քննիչներին հիմնականում հետաքրքրել է բանակի ներգրավվածության մասին տեղեկատվությունը:

Տեղեկատվության է տարածվել ոչ միայն բարձրաստիճան զինվորականների հարցաքննությունների, այլ նաև քննչական մարմնի հետ համագործակցող գեներալների մասին: Դրանց թվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարի, 2008թ. մարտի 1-ին դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, անվան հետ են կապվում մի շարք բազմամիլիարդանոց կոռուպցիոն գործարքներ: Սակայն տարօրինակ կերպով նրան մեղադրանք չի առաջադրվում ոչ մարտի 1-ի, ոչ էլ ՊԵԿ-ի կողմից հարուցված գործերի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի խոսքերի համաձայն՝ քննչական ծառայության նման վարքագիծը թելադրված է քննիչների կողմից ընտրված մարտավարական նկատառումներով, սակայն որոշ տեղեկություններ փաստում են, որ իշխանությունները պարզապես խոստացել են համապատասխան ցուցմունքների դիմաց ներել Օհանյանին:

Քննության հետ համագործակցում են նաև երկու բարձրաստիճան գեներալներ: Եթե Օհանյանի դեպքում բանակի մասնակցության մասին համապատասխան ցուցմունքների համար պարգևավճարն ազատությունն է, ապա այս երկու գեներալներին մինչև տարեվերջ խոստացվել են անչափ բարձր պաշտոններ ՀՀ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում:

Ղեկավարության կողմից քննիչների վրա նման ճնշումների շարունակության դեպքում բացառված չէ, որ կհրապարակվեն նաև այդ երկու գեներալների անունները:

Ակցիա ՔՊ Ապարանի գրասենյակի դիմաց. կուսակցության ակտիվը դժգոհում է ՔՊ տարածքային ցուցակից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА