o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

19.09.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍԱԲՈՏԱԺ ՉԷ (ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՆԻԹԵՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Սանիթեք»-ից հայտնում են, որ իրենք սաբոտաժ չեն անում, ուղղակի սպասում են, որ Երեւանի ավագանու ընտրությունը ավարտվի, որպեսզի ընտրարշավի կեղտն էլ հետը հավաքեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԱԼՏՈՆԻԶՄԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Ըստ ֆուտբոլային վերլուծաբանների` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է. որ ֆուտբոլիստների համազգեստները լինելու են միայն սեւ ու սպիտակ:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՐԱՎԻՃԱԿ

Ջիփից ասֆալտի վրա պառկացնելը Նիկոլի մի բանավոր  հրաման ա:

 

ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Ճերմակ ղուշը քեզ օրինակ...

 

ՆԻԿՈԼԸ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ

– Որեմն ես` Վովայի տղա Նիկոլս, մեր գեղից գամ հասնեմ ստեղ, դու ինձ ասես` ներողությո՞ւն խնդրի:

 

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ (ՆԻԿՈԼԻՑ` ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Не подходи ко мне, я обиделся…

 

КРУТИТ ԵՂԱՎ

ՔՊ-ից հայտնում են, որ իրենց քաղաքապետի կլոուն թեկնածուն Նառայի մարտահրավերի կոչը չի ընդունի, քանի որ նրան ասել են արդեն, որ կնկա ասածը ասնավանի չի:

 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ (ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հաչացող շունը կծող չի լինում:

 

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

Նառան Կառային դուելի կանչեց, Զառան տեսավ` զարմացավ…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА