ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՍՏ ԻՏԱԼԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ` ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱՆ ՀՆԱՑԵԼ Է

19.09.2018 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԸՍՏ ԻՏԱԼԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ` ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱՆ ՀՆԱՑԵԼ Է

Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում է ՊԻՆՈ ԼՈԿՈՆՍՈԼԵՆ: Լուսավորության գծով իտալացի մասնագետի` Հայաստան գտնվելու նպատակը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեխնիկական ուսումնասիրություններ կատարելն է:

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ԷՐ

Նա Հայաստանում է օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Դուբայում կայացած նրանց հանդիպման ընթացքում Կ. Օրբելյանը առաջարկել է նրան գալ Հայաստան եւ տեխնիկական ուսումնասիրություններ կատարել օպերային թատրոնում: Առաջարկը հուրախությամբ է ընդունել իտալացի մասնագետը, քանի որ Իտալիայում բազմիցս էր լսել Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին: «Իրավունքի» հետ զրույցում խոսելով տեխնիկական ուսումնասիրության արդյունքներից` իտալացի մասնագետն ընդգծեց, որ օպերային թատրոնն ունի հիանալի տեխնիկա, սակայն  դրանք շատ հին են եւ մոտ 15 տարի հետ են մնացել նոր տեխնիկական հնարավորություններից. «Տեխնիկան հնացել է, եւ դրանց նորացումը շատ բաներ կարող է տալ թատրոնին: Աշխարհն այսօր հին լամպերով աշխատող տեխնոլոգիաներից անցում է կատարում դեպի «Լեդ» տեխնոլոգիաներ, որոնք լայն հնարավորություններ են ընձեռնում: Նախ դրանց օգտագործումը էներգիա է խնայում եւ ունի ավելի երկար կյանք: Այս տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է նաեւ բեմում եղած աղմուկը, ինչը շատ կարեւոր է ներկայացումը հաջողությամբ բեմադրելու եւ հանդիսատեսին նեկայացնելու համար»,- նշեց Պ. Լոկոնսոլեն: Ըստ նրա` օպերային թատրոնի դերասանները պրոֆեսիոնալ են, փայլում են բեմում, եթե լուծվի նաեւ տեխնիկական որոշակի խնդիրներ, ապա ամեն ինչ կատարյալ կլինի: Տեխնիկական բոլոր խնդիրների մասին իտալացի մասնագետը տեղեկացրել է թատրոնի տնօրենին, այժմ փորձում են որոշակի քայլեր դիտարկել` հասկանալու համար, թե որն է այն լավագույն ուղղությունը, որով կարող են առաջ գնալ:

Մեզ հետ զրույցում Պինո Լոկոնսոլեն վստահեցրեց, որ այսօր մեկնելով Հայաստանից` իր հետ կտանի մեծ ջերմություն եւ բարի հուշեր: Նա նաեւ հավելեց, որ պատրաստվում է վերադառնալ մեկ ամիս անց եւ կրկին քննարկել օպերային թատրոնի տեխնիկական խնդիրները:

Ռուսական թատրոնը վերջապես նոր գեղարվեստական ղեկավար ունի

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА