o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑ

19.09.2018 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑ

Շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց. «Պարզվում է, որ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլեւ` ստվերային գյուղատնտեսություն: Ինչ նկատի ունեմ. պարզվում է` տարածքներում կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան»:

Կստեղծվի մինիմում 1000 դոլար աշխատավարձով 800 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան

Այս հայտարարությունը մեկ պարզ հարց էր առաջ քաշում. ուրեմն Հայաստանում այգիները պետք է գրանցե՞լ եւ հակառակը կլինի օրինախախտո՞ւմ: Այդ դեպքում, ո՞ր այգիներն են գրանցման ենթակա: Օրինակ՝ գյուղերի առանձնատներին կից այգիները գրանցման կարիք ունե՞ն: Նկատի ունենք, որ հազիվ թե հնարավոր լինի գտնել նման գրանցված այգի, եւ եթե դա պարտադիր է, ուրեմն՝ բոլորը ստվերային գյուղատնտեսնե՞ր են: Հայտարարությունից շատ չանցած, կառավարությունից խնդրել էինք ներկայացնել, թե հայաստանյան ո՞ր օրենքով այգիները պետք է գրանցել, կոնկրետ ո՞ր այգիները: Օրինակ, եթե մեկը իր սեփական գյուղատնտեսական հողի վրա տարիներով ցորեն է ցանել եւ մի քանի տարի առաջ այգի տնկել, դա պետք է գրանցե՞ր: Եթե այո, ո՞ր օրենքն է դա սահմանում: Սակայն կառավարությունից մեր գրավոր հարցը վերահասցեագրել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, որտեղից էլ ինչ-որ պատասխան տվել էին, սակայն միանգամայն անբավարար: Ստիպված եւս մեկ անգամ դիմեցինք կառավարությանը, եւ այս անգամ էլ ստացանք միայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետեւյալ գրավոր պատասխանը.

- Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված հարցման` հայտնում ենք հետեւյալը.

ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերը (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական (ամառանոցային) հողամասերը) առաջին անգամ ստացել են անվճար պետական գրանցում, իսկ նոր առաջացող տնամերձ հողամասերի դեպքում գրանցումը կատարվում է ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկումը` «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով: 0.1 հեկտար եւ ավել տարածք ունեցող նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետներում) ազատվում են հողի հարկից` համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերի փոփոխությունը եւ գրանցումն իրականացվում է ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ եւ 9-րդ կետերի համաձայն:

Ներկայացվածից մեկ բան է պարզ՝ գրանցվում են հողամասերը, որի դեպքում, բնականաբար, ճարվում է հողի հարկ: Նկատենք, հարկը պետք է վճարել անկախ նրանից, թե այդ հողի վրա ինչ կուլտուրաներ են տնկված՝ խնձորի ծառե՞ր, թե՝ ցորեն: Ու միայն որոշ դեպքերում նորատունկ այգիները կարող են ազատվել հողի հարկից, բայց դա ամենեւին էլ չի ենթադրում, որ այդ տարածքը, որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, գրանցված չէ: Ընդհակառակը, քանի որ հողամասերը, որպես սեփականություն, գոնե սեփականության վկայականի համար պետք է անցնեն կադաստրով, դրանք բոլորն էլ պետք է որ գրանցված լինեն: Եթե ոչ, նշանակում է՝ այն մշակողը, սեփականատերը (կամ սեփականատիրոջից վարձակալողը) չէ, այսինքն՝ հողն օգտագործում է ապօրինաբար: Իսկ դա բոլորովին այլ պատմություն է, պատժի ենթակա, սակայն որեւէ կապ չունի այգիներ գրանցելու մասին վարչապետի ասածի հետ: Մի խոսքով, կառավարության փոխարեն Գյուղնախարարությունից ստացանք երկրորդ պատասխանը, եւ երկու դեպքում էլ չկա մատնանշում, թե կոնկրետ այս օրենքով այգիները պետք է գրանցել: Եվ դա հասկանալի է. սեփականատերը, կրկնում ենք, պարտավոր է պետական գրանցման ներկայացնել իր սեփականությունը, կոնկրետ դեպքում՝ հողը, եւ գրանցման ժամանակ ֆիքսվում է նաեւ դրա կարգավիճակը՝ գյուղատնտեսական նշանակությա՞ն է, թե՝ այլ: Դրանից կախված էլ, որոշվում է հարկման դրույքաչափը: Ուրեմն՝ ինչո՞ւ է վարչապետը, այն էլ՝ կառավարության նիստում խոսում «չգրանցված այգիներից»՝ դա ներկայացնելով, որպես չլսված սենսացիա: Կառավարությունը պետք է բացատրեր, բայց չի բացատրում՝ առաջ բրթելով Գյուղնախարարությանը: Դե «խեղճ» Գյուղնախարարությունն էլ ի՞նչ անի, որտեղի՞ց գտնի այգիների գրանցման օրենք:

Բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել մի շարք խոշոր ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА