ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երկիրը կիսաքնած հրաբխի խառնարանում է». Կ. Վրթանեսյան

19.09.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր երկիրը կիսաքնած հրաբխի խառնարանում է». Կ. Վրթանեսյան

Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի սահմանային մի քանի գյուղերում անհաջող լարվածություն հրահրելու փորձերից հետո` գնդակոծեց նաեւ Հայաստանի տարածքը Նախիջեւանի կողմից` Արենի գյուղի շրջանում: Իսկ երեկվանից մեկնարկել է նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք տեւելու են մինչեւ սեպտեմբերի 21-ը: Առկա տեղեկությունների համաձայն` եթե Արցախի մոտակայքում հակառակորդի զորավարժություններն անցկացվում էին հարձակվողական սցենարով, ապա Նախիջեւանի կայազորում դրանք ընթանալու են պաշտպանողական սցենարով: Առհասարակ նախիջեւանյան ուղղությամբ վերջին շրջանում ադրբեջանական ակտիվության վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«Մեծ տապալում է հասունանում». քաղաքագետ

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՏ ԶԳՈՒՅՇ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՏԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

– Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս ակտիվացել  էր Նախիջեւանում հնարավոր թուրքական կայանի տեղադրման թեման: Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահի հանդիպումից հետո` այս թեման, կարծես, ավելի վտանգավոր դարձավ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Թուրքիան բնականաբար մասնակցում է Ադրբեջանի զինված ուժերի կայացմանը, մարզումներին, օգնում են նրանց զենքով, մասնագետներով եւ այլն: Սակայն ադրբեջանական կողմը շատ զգույշ է վերաբերվում ցանկացած օտար ռազմական ներկայության իր տարածքում: Ճիշտ է, Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն է, բայց նույնիսկ նրան ադրբեջանական կողմը որոշ չափով չի վստահում: Այսինքն` իրենք լավ հասկանում են, որ սահման կա` թուրքական օգնության եւ այդ օգնությունն արդեն շատ արագ ազդեցության վերածելու միջեւ, եւ ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ այդ սահմանը չխախտվի: Ըստ այդմ` ազնվությամբ ասած` կասկածանքով կվերաբերվեմ այդպիսի խոսակցություններին, մինչեւ ինչ-որ ավելի լուրջ, ավելի հիմնավոր ապացույցներ չլինեն:

«ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽՈՑԵԼԻ Է»

– Մինչ Հայաստանում զբաղված էին հեղափոխությամբ` Նախիջեւանի հատվածում դիրքային փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել: Ըստ Ձեզ` ի՞նչ իրավիճակ ունենք հիմա:

– Ինչու պարզ չդարձավ, իրականում ադրբեջանցիները, ինչպես արբանյակային լուսանկարներից ենք տեսել, 7 ուղղությամբ առաջ են գնացել, ճանապարհներ կառուցեցին` այդ դիրքերի սնուցման, մի քանի տեղ անգամ բավական մոտեցան մեր դիրքերին: Հայկական կողմն էլ ոչ այդ չափով, բայց ինչ-որ տեղ առաջ գնաց, ու պետք է նշեմ, որ դա կատարվել է Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում: Հիմա իրենք այդ նոր առաջ բերած դիրքերից քանիսո՞ւմ կկարողանան ամրանալ, ձմեռել, դժվար է ասել, որովհետեւ հայկական կողմը փորձում է կասեցնել իրենց այնտեղ ամրացման աշխատանքները, մատակարարարումը եւ այլն: Այնպես որ, ինչ կլինի, ինչպես կլինի, երեւի արդեն գարնանը հասկանալի կդառնա:

– Կարծում եք` մի նոր թեժ ճակա՞տ կարող ենք ունենալ այս ուղղությամբ:

– Ինձ թվում է` առաջին հերթին հենց Ադրբեջանը հետաքրքրված չէ այս իրավիճակում այդտեղ թեժ ճակատ ստեղծել, որովհետեւ ռազմական առումով Նախիջեւանը բավականին խոցելի է: Ընդ որում` մեր հրետանու համար իր ամբողջ խորությամբ է խոցելի: Նախիջեւանը կարող է լուրջ վտանգ դառնալ այն դեպքում, եթե միաժամանակ շատ լուրջ գործողություններ սկսեն Արցախում, Հայաստանի հյուսիս-արեւելքում: Սա` ինչ վերաբերում է ռազմական կոմպոնենտին, բացի դրանից, քաղաքական տարրն էլ կա, որ եթե օրինակ, հայկական զինուժը խորանա Նախիջեւանի տարածք, միանգամից Թուրքիան արձագանքելու է:

«ՄԻ ՔԻՉ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ, ԴՐՍԻՑ ՏԱՔԱՑՎՈՂ ԹԵՄԱ Է»

– Անդրադառնանք նաեւ հայ-թուրքական սահմանում տիրող իրավիճակին. գոնե ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` վերջին շրջանում սահմանախախտների աճ է նկատվում: Ինչո՞վ կբացատրեք` պայմանավորված է նրանով, որ ռուսական ռազմաբազայի դեմ տարվող քարոզչության ֆոնին փորձ է արվում ներկայացնել ռուս սահմանապահների կարեւորությունը, թե՞ իրոք ակտիվություն կա նաեւ այստեղ:

– Ես վիճակագրություն չունեմ ու, ինչպես ճիշտ նշեցիք, դա ավելի շատ մամուլի հրապարակումներից ստեղծված տպավորություն է: Նախկինում էլ նման դեպքեր կային, ուղղակի, այդքան լայնորեն երեւի թե չէին լուսաբանվում: Մի կարեւոր բան նաեւ պետք է հասկանանք, որ սահմանը 102-րդ բազան չի պահում, այլ` սահմանապահները: Ընդ որում` այդ ուժի կեսը հենց ՀՀ քաղաքացիներն են, որոնք ՌԴ սահմանապահ ուժերի պայմանագրայիններ են: Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի դեմ տարվող բացասական քարոզչությանը, չեմ հասկանում ինչի՞ն են դեմ: Ասում են` մեր սահմանը մենք պետք է պահենք եւ այլն, բայց ով ՌԴ սահմանապահների ներկայությանը դեմ է արտահայտվում, հաստատ ինքը չի գնալու ծառայի: Այդ մի քանի հազար մարդուն ինչպե՞ս են պատրաստվում լրացնել, ինչի՞ հաշվին, ի՞նչ ռեսուրսներով: Եթե Հայաստանն ունի մի քանի հազար մարդ ավել, ավելի լավ է դրանք տեղակայել, օրինակ, Տավուշում, Արցախում եւ այլն: Այս ամենը մի քիչ պոպուլիստական, դրսից տաքացվող թեմա է, բայց Հայաստանի համար խիստ վնասակար: Կարելի է խոսել այն մասին, որ գուցե պետք է ուժեղացնել այդ սահմանի պահպանությունը, կատարելագործել, լրացուցիչ տեխնիկական միջոցներ տեղադրել եւ այլն, բայց խոսել դրանից հրաժարվելու մասին, անընդունելի եմ համարում: Լավ, ասենք, հրաժարվեցինք այդ մի քանի հազար հոգուց, որտեղի՞ց են ճարելու այդքան սահմանապահ, բերենք ու պահենք:

​​​​​​​ՀԱՍԱԿ-ի նախագահը՝ ակնկալում է պարզաբանում 27-ամյա արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ

«ՌԴ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ, ՈՒՂՂԱԿԻ ՀԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ Ի ՄԻ ԲԵՐԵՑԻՆ»

– Պարզապես, Հայաստանում չեն կարողանում «ներել» դաշնակից Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու համար: Հետաքրքիր է` այսօր զենք վաճառելու նոր պայմանագրեր կա՞ն ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ:

– Դրա մասին խոսակցություններ եղան, բայց կոնկրետ պայմանագրերի մասին հրապարակումներ դեռեւս չկան: Վերջին հանդիպման ժամանակ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներն, ուղղակի հին տվյալները ի մի բերեցին, ասացին, որ 5 միլիարդ զենք է գնվել Ռուսաստանից, իհարկե, չասելով ինչ ժամկետներում: Ամենայն հավանականությամբ, խոսքը հին գնումների մասին էր: Նոր գնումներ հնարավոր է լինեն, սակայն, երեւի թե, ոչ այն մասշտաբի, ինչ նախկինում էր:

«ԱՄԵՆ ՊԱՀԻ ԱՅԴ ՀՐԱԲՈՒԽԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ԺԱՅԹՔԵԼ»

– Կարելի՞ է ենթադրել, որ գոնե առաջիկայում սահմանային նոր լարվածություններ եւ առհասարակ` մեր տարածաշրջանում նոր թեժ կետեր չեն լինի:

– Մեր տարածաշրջանը պատմականորեն իր ձեւով մի թեժ կետ է, այսինքն` շատ անկայուն է, եւ անընդհատ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Եթե նայենք, վերջին 30 տարիները, երեւի մի 10 կոնֆլիկտ է եղել մեզնից 300 կմ շառավղով` լուրջ պատերազմներ Իրաքում, Սիրիայում, Թուրքիայիում` քրդերի դեմ, ռազմական հեղաշրջման փորձ, իսկ Վրաստանը 4 պատերազմ է ունեցել Խորհրդային Միության փլուզումից այս կողմ: Հետեւաբար, մեր երկիրը կիսաքնած հրաբխի խառնարանում է: Ամեն պահի այդ հրաբուխը կարող է նորից ժայթքել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА