ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակունցը սխալվեց. Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ոչ թե կընտրեն, այլ` կնշանակեն

19.09.2018 18:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մակունցը սխալվեց. Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ոչ թե կընտրեն, այլ` կնշանակեն

Ամիսներ առաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի ընտրության շուրջ ստեղծված կրքերը հանդարտեցնելու ու հարցը մեկընդմիշտ լուծելու համար ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարգադրել էր թատրոնի տնօրինությանը տասն օրվա ընթացքում ընտրել գեղարվեստական ղեկավար: Իսկ ընտրության օր նշանակվել էր հունիսի 21-ին: Սակայն , այդ օրը թատրոնը ոչ թե ընտրեց գեղարվեստական ղեկավար, այլ նախարարը հանդիպեց թատրոնի աշխատակազմի հետ: Ու թեպետ ՊՈԱԿ-ների մասին օրենքն ասում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընդունում եւ աշխատանքից ազատում է տնօրենը` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությամբ, բայց նախարարը թատրոնի բեմից հայտարարեց, որ, ըստ օրենքի, նախարարությունն իրավունք չունի խառնվելու թատրոնի ներքին խնդիրներին, եւ որ իրենք ում ընտրեն, ինքը կողմ կլինի մեծամասնության թեկնածուին:

ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել

Այդուհանդերձ, գեղարվեստական ղեկավարի ընտրությունը հետաձգվեց 4 ամսով եւ որոշում կայացվեց` մինչեւ հոկտեմբերի 1-ը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատար կմնա տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Իսկ այդ ընթացքում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը հետեւելով գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուների աշխատանքին հոկտեմբերի 1-ին կկայացնեն  իրենց որոշումը:

Բայց, պարզվում է` Նաջարյանը փոշմանել է. Մեր ունեցած տեղեկություններով հոկտեմբերի 1-ին ոչ թե թատրոնի կոլեկտիվը կընտրի գեղարվեստական ղեկավար, ինչպես նախարարն էր ամիսներ առաջ հորդորում դերասաններին, այլ այդ հարցը կորոշվի մշակույթի նախարարությունում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА