ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԵԿԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

19.09.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԵԿԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որքան մոտենում են Երեւանի ավագանու ընտրություններն, այնքան ավելի կտրուկ քայլերի են դիմում: Պարզվում է` այսպես ասած, նոր Հայաստանում գործում են այն ձեւերը, ինչից բողոքում էին այսօր իշխանական աթոռներին տեղավորված նախկին ընդդիմադիրները: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` դպրոցներից, մանկապարտեզներից, պոլիկլինիկաներից, թաղապետարաններից աշխատակիցներին հերթով, շարքով, կարգով կանչում են քաղաքապետարան եւ ոմանց զգուշացնում, ոմանց էլ` աշխատանքը պահպանելու խոստումներ տալիս, եթե քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին: Ի դեպ, ուշագրավ է այն, որ թաղապետարաններում եւ քաղաքապետարաններում ՀՀԿ-ին հավատարիմ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարի կամքով երկար տարիներ աշխատած որոշ դեմքեր այսօր նիկոլականներից ավելի նիկոլական են դարձել ու հանուն աշխատանքը չկորցնելու «գործ են տալիս» կոլեգաների վրա, իրար տակ փորում ու «Իմ քայլի» իշխանական սրի տակով անցնելով` անվերապահ հավատարմության երդում տալիս, ճիշտ այնպես, ինչպես նախկինում արել են իշխող ՀՀԿ-ի օրոք:

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА