ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՑ 13-ՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

19.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՑ 13-ՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ժամանակին երեւանցիները մեծագույն պատուհաս էին համարում կեսգիշերից հետո բաց լուսամուտներով ավտոմեքենաներում կամ տարատեսակ «օբյեկտներում» մինչեւ վերջ քոքած կլկլացող երաժշտությունը կամ գիշերային հրավառությունները: Բայց պարզվեց, դրանից մեծ պատուհաս էլ կա` թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավը ժողվարչապետի կատարմամբ: Եվ ամեն օր որեւէ թաղամաս արժանանում է այդ դժբախտությանը` լսել հիսթերիկ ելեւէջներով եւ գունեղ սպառնալիքներով վարչապետական ձայնը:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Այն, որ «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական թեկնածուն որպես թեկնածու զրո է, ակնհայտ է բոլորին, եւ այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը եւ թավշակրոն վարչախումբն ամբողջությամբ լծվել են հանրային կարծիքի վրա ճնշում գործադրելու գործին: Տպավորությունն այնպիսին է, որ «թիկնապահ» են ոչ թե այն մարդիկ, ում Նիկոլի հրամանով ուժայինները ցուցադրաբար փռում են ասֆալտին, այլ ինքը` Նիկոլը, գումարած այդ ուժային կառույցները եւ քարոզչական մեքենայի հզորությունը, եւ պաշտպանության ենթական էլ` Հայկոն: Հատկապես այն բանից հետո, որ  ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նրան ոչնչացնող եւ նվաստացուցիչ մարտահրավեր նետեց: Սակայն ավելորդ չէ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ հայտնվեց այդպիսի ակնհայտորեն թույլ թեկնածու: Պատճառը նույն վարչախմբի` կրկնակի խաղ խաղալու մեջ է: Մի կողմից` Նիկոլ Փաշինյանի` Պուտինի մոտ նվաստանալը չի օգնում, որ Կրեմլում հավատան նրա երդումներին, մյուս կողմից` անդրազգային ուժերը, որոնց ընդունված է կոչել աբստրակտ Արեւմուտք, Նիկոլից պահանջում են ապացույցներ, որ նա ունի ռեալ իշխանություն եւ ի վիճակի է ցանկացած «պոլի փետի» դարձնել Երեւանի քաղաքապետ, իսկ այնուհետ նույն ձեւով տիրանալ օրենսդիր իշխանության: Այդ նպատակով ռեժիմին հասանելի կարող է լինել միայն մեկ մեթոդով` մայրաքաղաքում հիբրիդային  պատերազմ մղելով: Իսկ դա ունի երկու բաղադրիչները` ֆիզիկական, որն իրականացվում է ինչպես ուժային կառույցների ու տարատեսակ «մասկի շոուների» միջոցով, եւ տեղեկատվական` ամբողջ դաշտով: Եվ, իհարկե, մոռացության չեն մատնվում ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման այն նույն մեթոդները, որոնց համար այդ նույն թավշակրոնները այդքան քննադատում էին «հանցավոր ռեժիմին» եւ «արյունարբու Քոչարյանին»: Ու, ճիշտն ասած, բոլորովին չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին ընտրակաշառք է բաժանվում, մանավանդ որ երեւանցիներին քաջ հայտնի  «տասովչիկներին» հայտնաբերում ենք սոցցանցերում արված լուսանկարներում` հենց Հայկոյի միջոցառումներին: Եվ կարծում ենք, որ վարչական ռեսուրսի բիրտ կիրառման եւ վախի մթնոլորտի պայմաններում ոչ մի ողջամիտ մարդ ավագանու ընտրությունները չի համարի ազատ եւ արդար: Սակայն վերադառնանք հիբրիդային պատերազմին, որի պայմաններում փորձ է արվում պարտադրել երեւանցիներին քվեարկել հեղափոխությունը մարմնավորող, բայց զրոյական որակի թեկնածուի օգտին: Անշուշտ, «ասֆալտին պառկացնելը» եւ «պատով տալը», ինչպես նաեւ վարչապետի` քուչի բառապաշարով բազմապիսի սպառնալիքները ծառայում են այդ նպատակին: Նույն նպատակին ծառայում են նաեւ խուզարկությունները` «գաղտնալսողներին» հայտնաբերելու պատրվակով:

ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ռուսական «ՌՈՍԱ» հիմնադրամը անցկացրել է ներկայացուցչական սոցհարցում, եւ հարցվածների 54 տոկոսը նշել է, որ քվեարկությանը կմասնակցի, 12 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, 34 տոկոսը նշել է, որ չի քվեարկի: Հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 22 տոկոսը` Ռեֆորմիստների կուսակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 18 տոկոսը: 11 տոկոսը մտադիր է քվեարկել «Երեւանցիներ» դաշինքի օգտին: Այսինքն` ռեալ ոչ միայն Նիկոլի հռչակած 90 տոկոսը չի հասնելու «Իմ քայլը» դաշինքին, այլ նրանք նույնիսկ երկրորդը չեն լինելու: Եվ այդ իրողության մասին գիտեն նաեւ թավշակրոնները, ինչքան էլ թմբկահարեն, թե իբր ներկայացնում են ամբողջ ժողովրդին: Այսպես, Նիկոլ Փաշինյանի օրգան «Հայկական ժամանակը» խմբագրական է հրապարակել` «Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են» ուշագրավ վերնագրով: Դրա հիմնական թեզն այն է, որ դատական իշխանությունը համատարած սաբոտաժ է անում, Ազգային ժողովը ամեն ինչ անելու է` արտահերթ ընտրությունների հնարավորությունը տապալելու համար, եւ նույնիսկ. «Որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինյանի թիմը լիակատար ու կայուն աջակցություն չունի նույնիսկ գործադիրում: Կառավարության անդամների մոտ կեսը ամենեւին էլ Փաշինյանի թիմից չեն եւ առանց վարանելու պատրաստ են ամենակարեւոր պահին սաբոտաժի ենթարկել գործող վարչապետի ցանկացած ծրագիր»: Դրան գումարվում է «հակահեղափոխական դավադրությունը» ամբողջացնող այլ պատկեր` օլիգարխների անսահման ֆինանսական ռեսուրսներ եւ հին կապեր, ինչպես նաեւ տեղեկատվական դաշտում աջակցության սուր պակաս: Եթե Զուրաբյան Լյովիկը հիմա լիներ ընդդիմադիր դաշտում, ապա հաստատ կհայտարարեր, որ «ռեժիմը խուճապի մեջ է»:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

Այսինքն` տոտալ հակահեղափոխական դավադրության տեսությունը դառնում է գերիշխող, եւ դա թանձրացավ նաեւ այն լուրից, որ, ըստ «Ժամանակ» թերթի, Վլադիմիր Պուտինը Երեւան այցելելիս պատրաստվում է հանդիպել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ «դավադրության» դեմ թավշակրոնների պայքարի զինանոցի հիմնական միջոցը վախի սերմանումն է: «Երեւան Թուդեյ» կայքի խմբագրությունում «գաղտնալսող» փնտրելը եւ այդ ԶԼՄ-ի աշխատանքը խաթարած խուզարկության նպատակը ակնհայտ է` վախեցնել բոլոր լրատվամիջոցներին, որպեսզի հանկարծ չհամարձակվեն նիկոլական թիմից տարբերվող մոտեցումներ հնչեցնել: Դե, իսկ առանձնահատուկ վայրագությամբ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում անցակացված խուզարկությունը բավականին թափանցիկ է, թե ինչու տեղի ունեցավ: Այն պատճառով, որ այդ ՀԿ-ն ռուսամետ է, եւ մեր ընթերցողը Նոստրադամուսի ճշգրտությամբ կարող է կանխատեսել, թե հաջորդը որ կազմակերպությունների գրասենյակներում մեր վայ-իրավապահները գաղտնալսող սարքեր են որոնելու: Դա էլ այլընտրանքային ՀԿ-ների գործունեությունը կաթվածահար անելու եւ միայն սորոսական կոդլին առավելագույն  բարենպաստ ռեժիմ ապահովելու տրամաբանական նպատակից է բխում: Ի դեպ, վախ տարածելու այլ մեթոդ էլ է օգտագործվում, որի մասին տեղեկատվության պակաս չկա Ֆեյսբուք սոցիալական ցանցում` ֆեյսբուքյան էջերի եւ այլ սոցցանցային էջերի, էլեկտրոնային փոստերի ցուցադրական կոտրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մոտ, եւ դրան գումարվում են նաեւ տարօրինակ արտաքին մանիպուլյացիաները` այդ նույն մարդկանց բջջային հեռախոսների հետ: Տպավորությունն այնպիսին է, թե այդ մարդկանց ահաբեկելու նպատակով ինչ-որ լակոտախմբի տրվել են հզոր տեխնիկական միջոցներ, չնայած ավելի հավանական է, որ ահաբեկումն իրականացնում են պրոֆեսիոնալները, որոնք պարզապես փորձում են նաեւ լակոտախմբի տպավորություն թողնել: Եթե դրան գումարենք նաեւ հենց համացանցում պատերազմ մղելու բոլոր, այդ թվում նաեւ ամենակեղտոտ միջոցների կիրառումը, ապա պետք է փաստենք, որ մայրաքաղաքում հիբրիդային  պատերազմի ողջ զինանոցի կիրառումն ակնհայտ է: Եվ թավշակրոն վարչախումբը գիտի, որ այս կիրակի պարտվելու դեպքում նա կպարտվի արդեն համատարած, իսկ այդ պարտությունից նրանք մահու չափ են վախենում: Չէ՞ որ ի լրումն ամեն ինչի, այս չորս ամիսների ընթացքում հասցրել են պետական ապարատում տեղավորել նորմալ մարդկանց զզվանքը հարուցող ստվարաթիվ մուտանտ, հակազգային կադրեր:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԽՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА