ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը ադրնեջանցիներին լարում է Ալիևի դեմ». քաղաքագետ

19.09.2018 18:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաշինյանը ադրնեջանցիներին լարում է Ալիևի դեմ». քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ կապված, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, եւ Ադրբեջանի իշխանությունների պատասխանը մեծ  իրարանցում է առաջացրել համացանցում:
«Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ  փորձեց  վերլուծել եւ գնահատել երկու կողմերի առաջնորդների պահվածքը.

«Ամբոխին զգուշացնում են` դարձե՛ք ժողովուրդ». Սերգեյ Շաքարյանց

«Քանի որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն` իշխանափոխությամբ, հասարակ մարդկաց շնորհիվ, բնականաբար այսօր շատերը փորձում են մեկնաբանել այն որպես գունավոր հեղափոխություն` հետխորհրդային տարածքում: Իսկ Ադրբեջանում,  որը արևմուտքի կողմից դիտվում է որպես տոտալիտար դեմոկրատական երկիր, մտավախություն ունի, որ այս հեղափոխությունը կփոխանցվի նաեւ Ադրբեջանին: Հիմնականում այդպես մտածում է իրենց քաղաքական էլիտան: Այս առումով, նրանք հիվանդագին են ընդունում Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, որովհետեւ դրանցում որոշակի երանգներ կան`Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Նրանց քաղաքական էլիտան մտածում է, որ Փաշինյանը ադրբեջանցիներին լարում է Ալիեւի դեմ: Այս ամենը ընդամենը Ալիեւի վախերն են, որոնք կարող են իրականություն դառնալ:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА