ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

19.09.2018 18:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): 

26-ամյա զինծառայողը որսորդական հրացանով փորձել է ինքնասպան լինել

Ինչպես «տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА