ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

19.09.2018 16:48 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, բնակարանային գողության 5, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի և պաշտոնական լիազորությունների չարաշահման 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, կաշառակերության, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և անձին ազատությունից ապօրինի զրկելու1-ական դեպք։ 
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 3-ը: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օպերատիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА