ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետ ընտրվելու դեպքում Ն. Զոհրաբյանն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին հրավիրելու է միասին կառավարել Երեւանը

19.09.2018 16:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քաղաքապետ ընտրվելու դեպքում Ն. Զոհրաբյանն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին հրավիրելու է միասին կառավարել Երեւանը

«Քարոզարշավին մնացել է երկու օր, եւ Երեւանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք», - նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ եվրաինտեգրման մշատական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ մանրամասնել. «Սրանք շատ կարեւոր երկու օրեր են, եւ ես կոչ են անում բոլոր թեկնածուներին / բացառությամբ մեկի/ այս երկու օրերին խոսել միայն քաղաքի եւ քաղաքացու հոգսերից, Երեւանի կոնկրետ խնդիրներից։ Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սեւի ու սպիտակ բաժանելու կոչերին»։

Ինչու Շիրակի մարզպետի դաբրոյով Արթիկի ՔՊ-ական թեկնածուին հավանություն չեն տալիս

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ընդգծել է. «Չեմ թաքցնում` ես գնում եմ ընտրության` Գագիկ Ծառուկյանի օգնությամբ նախապես ունենալով մի շարք խոշոր օտարերկրյա նեդրողների հետ պայմանավորվածություններ՝ գալ Երեւան, իրականացնել կոնկրետ ծրագրեր, օգնել լուծել Երեջանի տասնամյակներով չլուծված խնդիրները։ Կան մշակված ներդրումային փաթեթներ, որոնք շատ արագ կարող են կյանքի կոչվել»։

Երեւանի քաղաքապետի թեկնածուն եզրափակելով խոսքը` ուշագրավ հայտարարություն է արել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ`իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երեւանը միասին կառավարելու։ Մեր հաղթանակի դեպքում տարբեր ոլորտների լավագույն մասնագետները ստանալու են հրավեր՝ Երեւանը միասին կառավարելու»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА