ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՛չ վարչապետին, ո՛չ ոստիկանության որեւէ պաշտոնյաի իրավունք չի վերապահված մարդկանց փռել գետնին»

19.09.2018 16:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ո՛չ վարչապետին, ո՛չ ոստիկանության որեւէ պաշտոնյաի իրավունք չի վերապահված մարդկանց փռել գետնին»

«Մեր երկրի օրենսդրությամբ ո՛չ երկրի վարչապետին, ո՛չ էլ ոստիկանության որեւէ պաշտոնյաի իրավունք չի վերապահված մարդկանց փռել գետնին»,- «Իրավունքի» հարցին վարչապետն ի պաշտոնե իրավունք ունի՞ մարդկանց գետնին փռելու եւ պատին տալու մասին հայտարարություններ անել` անկախ նրանից դա օլիգարխ է, թիկնապահ, թե հասարակ, շարքային քաղաքացի, ասաց, ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

«Մոռացա հարցնեմ` Սորոսը ո՞նց ա, Սորոսը…»

- Պարոն Պետրոսյան օրենքը թույլ տալի՞ս է, որ վարչապետը այսչափ ներգրավված լինի քարոզարշավին: Չէ՞ որ առնվազն  հավասարության առումով` Նիկոլ Փաշինյանի այսչափ ներգրավվածությունը կարող է խանգարել, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին:

- Հեղհեղուկ օրենսդրական կարգավորում կա: «Հանրային ծառայության մասին» օրենքում ասվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձին, (իսկ դրա մեջ առաջին հերթին մտնում է երկրի վարչապետը.Գ.Պ.) արգելված է իր կարգավիճակը ծառայեցնել այս կամ այն հասարական կազմակերպությանը կամ կուսակցությանը` արտոնություն կամ առավելություն ապահովելու համար: Եթե այսօր վարչապետը իր ելույթը տանում է հենց այդ ուղղությամբ, որպեսզի իր կուսակցությունը արտոնություն կամ առավելություն տրվի` անշուշտ կա օրենգելքի խախտում` ինչը տեսանելի է անզեն աչքով: Այժմ, որքանով, որ տեղյակ եմ` վարչապետն ասել է, որ այլեւս չի մասնակցելու` հավանաբար այդ հանգամանքը գիտակցելով:

Կրկնում եմ` օրենքի տեսքստը հեղեհեղուկ է, որովհետեւ հանրային պաշտոն միայն վարչապետը չի զբաղեցնում: Նույն հաջողությամբ հնարավոր է պնդել, որ պատգամավորն էլ հանրային պաշտոն զբաղեցնող անձ է: Պարզապես վարչապետի տարբերությունն այն է, որ եթե գործադիր իշխանության բոլոր լծակները գտնվում են նրա ձեռքում եւ ինքը հնարավորություն ունի գոնե անուղղակի ազդեցություն ունենալ այս կամ այն սուբյեկտի նկատմամբ եւ կանխորոշել նրա վերաբերմունքը, ապա ԱԺ պատգամավորը լծակ չունի:

Հ.Գ. Պատգամավորի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА