ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մ. Գրիգորյանին լուսանկարած ԱԱԾ աշխատակցի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել

18.09.2018 18:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մ. Գրիգորյանին լուսանկարած ԱԱԾ աշխատակցի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել

Նախորդ ամիս Մանվել Գրիգորյանի` ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարը, որը հայտնվել էր համացանցում, տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց: Հայտնի դարձավ, որ լուսանկարն արվել էր ԱԱԾ աշխատակցի կողմից:
«Իրավունքը» ԱԱԾ խոնակ ՍԱՄՍՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ հետարքրվեց, արդյո՞ք ԱԱԾ տվյալ աշխատակիցը ենթարկվել է պատասխանատվության, թե` ոչ. «Քանի որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բողոք ներկայացնել, ուստի քրեական գործ չի հարուցվել, իրականացվել է միայն ծառայողական քննություն»,-նշեց Ս. Գալստյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԱԱԾ պետն  ամիսներ առաջ հայտարարել էր, որ կան որոշ մարդիկ, որոնց կողմից հետապնդման է ենթարկվում, արդյո՞ք այդ անձինք հայտնաբերվել են, Ս. Գալստյանը տեղեկացրեց, որ այս պահին հարցի վերաբերյալ լրատվամիջոցներին չեն կարող տրամադրել տեղեկատվություն:

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման ուշագրավ դրվագները․ «Ժողովուրդ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА