ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անառողջ մթնոլորտ Երեւանի քաղաքապետարանո՞ւմ

18.09.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անառողջ մթնոլորտ Երեւանի քաղաքապետարանո՞ւմ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված էր, որ իր դիմումի համաձայն` ազատվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Եվ թեպետ Ա. Գեւորգյանը տեղեկացնում է, որ իր այս որոշումը ոչ թե այսրոպեական է, այլ վաղուց հասունացած եւ կշռադատված որոշում է, սակայն նրա աշխատանքից ազատվելու շուրջ այլ խոսակցություններ են շրջանառվում քաղաքապետարանի կուլիսներում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Ա. Գեւորգյանին ազատել են աշխատանքից ո՛չ ավել, ո՛չ պակաս Տարոն Մարգարյանի լուսանկարը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում պահելու համար: Սա, իհարկե, կարելի էր զավեշտ համարել, բայց վերջինիս ազատվելուց անմիջապես հետո` քաղաքապետարանի կայքի գլխավոր էջում Տարոն Մարգարյանի նկարը փոխարինվեց Երեւանի 2800 ամյակին նվիրված պոստեռով: Սա Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի ամբիցիաներն են, թե քաղաքապետարանի աշխատակազմում սկսել են իրար տակ փորել եւ նոր Հայաստանին համահունչ գործ տալ իրար դեմ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ քաղաքապետարանում եւս անառողջ մթնոլորտ է տիրում, եւ ավագանու ընտրություններին ընդառաջ ամեն մեկը փորձում է իր կաշին փրկել մեկ ուրիշի հաշվին: Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաեւ, որ այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА