ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախյան հիմնախնդիրն ավելի շուտ կլուծվի` առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի»

18.09.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Արցախյան հիմնախնդիրն ավելի շուտ կլուծվի` առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի»

ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎՆ օրեր առաջ Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ խոսել էր արցախյան հակամարտության լուծման մասին եւ հայտարարել, թե ոչ մի ԵԱՀԿ Մինսկի խումբ չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որքան էլ չափազանցվի նրա գործունեությունն ու նշանակությունը: Ըստ նրա` այդ հարցը կարող են լուծել միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները: Իսկ թե ինչպե՞ս է այն պատկերացնում գործնականում, երբ անգամ Կրեմլն է մշտապես հանդես եկել, որ լուծման միակ բանալին հենց Մինսկի խմբի գործող ձեւաչափն է, «Իրավունքը» պարզեց հենց Լ. Կալաշնիկովից:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց

- Նախ նշեմ, որ ես մի փոքր այլ կերպ եմ արտահայտվել, քան ներկայացվում է: Ասել եմ, որ, ցավոք, որեւէ միջազգային ձեւաչափ դեռ խնդիր չի լուծել: Բայց դա հաջողվել է Պաղեստինի լուսահոգի նախագահ Յասեր Արաֆաթին, որը նման բանակցություններ վարելու համար ստացել է Նոբելյան մրցանակ: Թե ինչու է այդպես, որովհետեւ ամեն մեկն ունի իր հետաքրքրությունները. Անգլիան իր հետաքրքրությունն ունի, ԱՄՆ-ն` իր: Նրանք խնդիրը դիտարկում են, որպես տարածաշրջանային հարց: Իսկ մեզ համար այս խնդիրը մեր հարեւանների եւ մեր բարեկամ երկրներից մեկի ժողովրդի խնդիրն է: Հետեւաբար այն մեզ համար ավելի կենդանի հարց է, ինչի համար էլ մեր սրտից արյուն է կաթում: Եվ դրա համար եմ ասում, որ այս հարցն ավելի շուտ կորոշեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Իսկ ԵԱՀԿ Մինսկի մյուս համանախագահներն ունեն այլ հետարքրություններ: Օրինակ, Ուկրաինայում ինչո՞ւ ամերիկացիները խցկվեցին, իսկ պատկերացնո՞ւմ եք, որ նրանք հայտնվեն մեզ մոտ` Կարմիր հրապարակում եւ մարդկանց հրահրեն մայդանի Ռուսաստանում: Նրանք, ուղղակի, այնտեղ ունեին իրենց ծրագրերը, որոնք սադրանքներով իրականացրին: Դրա համար ես այդքան էլ չեմ հավատում, որ ավելի շուտ կլուծվի արցախյան խնդիրը նրանց հետ: Կարծում եմ` Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանն ավելի արագ կգան համաձայնության եւ կկատարեն պայմանավորվածը, մինչդեռ մյուսները կփորձեն նաեւ իրենց հետաքրքրություններն առաջ մղել: Ես ընդամենը սա նկատի ունեի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА