o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր եւս շարունակվում է ֆեյքացման եւ զոմբիացման գործընթացը»

18.09.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այսօր եւս շարունակվում է ֆեյքացման եւ զոմբիացման գործընթացը»

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները թեւակոխեցին ավելի թեժ փուլ, իսկ մերօրյա իշխանության միակ հոգսը դարձավ հենց սա, մինչդեռ մեր երկրի առջեւ ծառացած մի շարք հարցեր այդպես էլ մնում են չլուծված ու չպարզաբանված: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի. Մարգարիտ Եսայան

«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԻՄ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՄԱՆ ԿԵՑՎԱԾՔ ԴՐՍԵՎՈՐԵՐ»

– Տիկին Եսայան, նախորդ շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ձեր հարցին ի պատասխան, վարչապետը նշեց, թե օրենքը չի արգելում, որ ինքը մասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ առնվազն հավասարության առումով Նիկոլ Փաշինյանի այսչափ ներգրավվածությունը խանգարելու է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին:

– Վստահաբար նա կեղծեց, որովհետեւ օրենքների հետ կապված էլ խնդիր կա, պետք է վարչապետը գոնե արձակուրդ վերցնի եւ նոր մասնակցի այդ հանրահավաքներին: Եթե նման իրավիճակ լիներ նախորդ իշխանությունների ժամանակ, պատկերացնո՞ւմ եք, թե այս դահլիճում ինչպիսի հարձակումներ կլինեին: Ցուցակը գլխավորելն այլ հարց է, բայց կոնկրետ Երեւանի ավագանու ընտրությանը գնալ եւ ամբողջ հանրահավաքը հաղորդավարի նման վարելը, բոլորովին այլ է: Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման կեցվածք դրսեւորեր: Իհարկե, հասկանում եմ իր մտահոգությունն ու անհանգստությունը` ուզում է, որ ՔՊ թեկնածուն շատ ձայներ հավաքի, որովհետեւ գուցեեւ վիճակագրություն կա, տվյալներ ունի, որ առանձնապես մեծ տոկոսների չի կարող հավակնել իրենց թեկնածուն: Այս իրավիճակում վարչապետը փորձում է օգտագործել իր խարիզման, պաթոսը, կերպարը, որը հասարակության ինչ-որ հատվածի համար դեռեւս ընդունելի է, եւ փորձում է սրա վրա աշխատելով` ձայներ բերել ՔՊ թիմի համար: Զուտ մարդկայնորեն հասկանում եմ, բայց, որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր, ինձ համար անընդունելի է այս անհավասարությունը: Եվ, ի վերջո, վարչապետը պետք է զբաղվի  պետականաշինությամբ, պետության խնդիրներով, տնտեսության զարգացմամբ, ներդրումային քաղաքականությամբ, իսկ Երեւանի ավագանու թեկնածուին գովերգելը եւ կոչեր հնչեցնելը բոլորովին պետք է չլինի վարչապետի առաջնային հոգսը: Մինչդեռ դատելով քարոզարշավին նրա պահվածքից` սա է նրա առաջնային հոգսը, ինչը հասկանում եմ ու չեմ ընդունում:

«ԱՅԴՊԻՍԻ ԿՈՉ ԱՆԵԼ ԱԱԾ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻՆ` ԱՌՆՎԱԶՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է»

– Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հնչեցրած իր ելույթներից մեկում ուղղակիորեն հրահանգեց ԱԱԾ եւ ոստիկանության պետերին երկու ժամվա ընթացքում «օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին»: Ըստ Ձեզ` այս ոճով երկիր կառավարելով` հնարավո՞ր է դառնալ օրենքի երկիր:

– Ես նաեւ այդ մասին ակնարկեցի հարցումս, երբ խոսում էի ներքաղաքական ոչ կայուն վիճակի մասին: Վարչապետը թերեւս փորձեց չհասկանալ, թե ինչ եմ ակնարկում, իսկ ես չէի ուզում շատ ավելի թափանցիկ ասել: Այդուհանդերձ, կարծում եմ` հրապարակում այդպիսի կոչ անել ԱԱԾ եւ ոստիկանության պետերին` առնվազն հակասահմանադրական է: Եթե կան հանցագործներ, եթե կա հանցագործություն, ապօրինի զենքի օգտագործում, ապա վարչապետը պիտի հանձնարարի այդ մարմիններին իրենց բուն աշխատանքով զբաղվել, հանցագործներին բացահայտել եւ օրենքի ընձեռած հնարավորությունների սահմաններում պատժել, ինչին ես երկու ձեռքով կողմ եմ: Բայց հրապարակային այդպիսի բառապաշարով եւ պաթոսով նման հանձնարարական տալն առնվազն տխուր է` գոնե ինձ համար: Ճիշտ է, ես չեմ ընտրել Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, բայց հարգում եմ հասարակության այդ հատվածի կարծիքն ու ընտրությունը, որի ճնշման շնորհիվ ինքը դարձել է վարչապետ, եւ կուզեի, որ նա զբաղվեր բուն վարչապետական պարտականություններով: Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ կա՛մ ինքը հանրահավաքի մունետիկն է, կա՛մ դեռ լրագրող է, կա՛մ դեռ ընդդիմադիր պատգամավոր: Այդպես չէ՛, նա ՀՀ վարչապետն է եւ այդ բեռի ամբողջ ծանրությունը պիտի ամենօրյա աշխատանքում զգա: Ինչպես իրենք են ասում` բազմաթիվ խնդիրներ են ժառանգություն ստացել, ուրեմն` նա այնքան զբաղված պետք է լինի, որ կարողանա այդ խնդիրների լուծումը գտնել:

«ԷՍ ՋՈՒՐԸ ԴԵՌ ՇԱՏ ԽՄՈՐ ԿՎԵՐՑՆԻ»

– Ի դեպ, միամիտ իջեւանցու կերպարով Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, թե իսկապես, դատավորները զանգել են իրեն եւ ասել, որ ջուր է Յուրի Խաչատուրովի քրեական գործը: Սա չի՞ փաստում այն, որ իշխանության կողմից միջամտություն եղել է դատական համակարգի նկատմամբ, ինչի հետեւանքով էլ քրգործ են հարուցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. Մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

– Այս մասին նրա երկար պատասխանն Ազգային ժողովում իրականում շատ փակագծեր բացեց: Իմ կարծիքով` նա անհանգստություն ունի, որ կլինեն նաեւ այլ ձայնագրությունների բացահայտումներ, այդ պատճատով էլ հարկ համարեց առաջ ընկնելով` ինքը խոսել այդ մասին: Թույլ տվեք ես էլ շատ չբացեմ փակագծերը: Այն, ինչ ես տեսա եւ հասկացա, շատերը տեսան` ե՛ւ իրավական համակարգը, ե՛ւ իրավաբանները: Կարծում եմ` էս ջուրը դեռ շատ խմոր կվերցնի:

– ԵԽԽՎ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ է ուղարկվել Մոնիթորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիթորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ£ Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարեւոր է, որովհետեւ երբ խոսում ենք սիրո եւ հանդուրժողականության իշխանափոխության մասին, մոռանում ենք հոգեբանական այն տեռորը, ագրեսիան, որին ենթարկվեցինք մենք, մեր երեխաները, մեր ընտանիքները, հասարակության այն հատվածը, որը չէր կիսում հասարակության մյուս հատվածի կարծիքը իշխանափոխության եւ այլնի մասին: Իհարկե, արյուն չթափվեց, բայց բարոյահոգեբանական ճնշումներն այնպիսին էին, որ հավասարազոր էին նաեւ դրան: Այդ սթրեսային վիճակները դեռ շարունակվում են, եւ լավ կլինի, որ մոնիթորինգի հանձնաժողովը այդ հարցերը քննարկի: Կարծում եմ` մենք այստեղ անելիք ունենք ե՛ւ սոցիալական ցանցերի, ե՛ւ լրատվական դաշտի հետ աշխատանքում, որովհետեւ այսօր եւս շարունակվում է ֆեյքացման եւ զոմբիացման գործընթացը: Երբ դու փորձում ես կառավարության որեւէ ներկայացուցչի կամ երկրի վարչապետի հասցեին քննադատական խոսք ասել, որպեսզի ուղղվեն, ճիշտ հունի մեջ մտնեն, անմիջապես կոճակի մի սեղմումով հարձակումներ են սկսվում քո դեմ: Սրա մասին մենք պետք է մտածենք, կարծում եմ` նաեւ օրենսդրական որոշակի աշխատանք ունենք անելու: Ինչպես գիտեք, պատգամավորներ  Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է սոցցանցերում քաղաքացիների եւ մամուլում ազատ խոսքի դեմ ուղղված այդ հայհոյանքների քրեականացման մասին, եւ ես պատրաստակամություն եմ հայտնում համահեղինակ դառնալ այդ նախագիծը պատրաստելուն, եւ շատերը խորհրդարանում վստահաբար կուզենան հեղինակել այդ նախագիծը: Մյուս կողմից էլ, ուզում եմ ասել, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այս խնդրի մասին խոսել եմ Ֆրանսիայից ժամանած երկու սենատորների հետ, եւ իրենք ցավով արձանագրեցին, որ իրենց երկրում նույնպես ընտրություններից առաջ, ընթացքում եւ դրանից հետո իրենց քաղաքական ուժերն այդ կարգի հարձակումների ենթարկվում են: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջարկել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ գոնե ընտրությունների շրջանում, դրանից առաջ եւ հետո որոշակիորեն սահմանափակվի սոցիալական ցանցերի գործունեությունը: Չգիտեմ, թե որքանով իրենք այս հարցում կհաջողեն, բայց ես սահմանափակման մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ինքս լիբերալ մարդ եմ, այլ ուզում եմ ասել, որ այս դաշտում գոնե պետք է որոշակի լծակներ լինեն օրենսդրական եւ սահմանադրական ճանապարհով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА