ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԴՈՒՐՍ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ»

18.09.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԴՈՒՐՍ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ»

Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտնի ելույթին` որտեղ նա դիմելով ,Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին` ասել էր, թե դուխ ունե՞ք, տղամա՞րդ եք, ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ, բանավիճենք` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այն համարել էր սեւ փիառ: Ի պատասխան` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ նշեց, որ ԲՀԿ-ն չի սկսել սեւ PR իրականացնել, այլ այս ամենն արձագանք է եղել սոցցանցերում ԲՀԿ-ի դեմ կոնկրետ տեղեկատվական ռեկետի:

«Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել. Միրզոյան

«Մարդկանց անձնական մեսիջներով եղել են կոչեր` չընտրել Նաիրա Զոհրաբյանին: Եթե այս իրավիճակը շարունակվում է, բնական է, որ մի պահ լինում է արձագանք: Մենք փաստեր ունենք ձեռքի տակ եւ մտադիր ենք եվրոպական կառույցներին եւս ներկայացնել, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը նաեւ հավելեց, թե ունեն փաստեր այն մասին, որ վիրավորանքներ են հնչում իրենց թեկնածուի հասցեին, սպառնալիքներ, կոչեր` պետական աշխատակիցների կողմից: «Այո՛, նախարարության աշխատակիցներն անձնական էջերում համատարած ատելություն ու ագրեսիա են տարածում Նաիրա Զոհրաբյանի դեմ»,- շեշտեց Տոնոյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА