o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԵՎԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ՞

18.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՍԵՎԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ՞

1994-ին Հայաստանում եղել էր վերջին դեպքը, երբ դիմակավոր ուժայինները ներխուժել են խմբագրություն: Այս երկուշաբթի կրկին ունեցանք նման դեպք: Ճիշտ է, եթե ԼՏՊ-ի օրոք նրանք համակարգիչները  3-րդ հարկից դեն էին նետում, ապա ԼՏՊ-ի հոգեզավակ Նիկոլի օրոք ահագին առաջադիմել են` առգրավում են:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

Ըստ Քննչական կոմիտեի` խուզարկություններ արվել են վեց հասցեներով: Չորսը հայտնի են` Yerevan.Today կայքի խմբագրություն, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակ, կայքի սեփականատիրոջ եւ նախաձեռնության համակարգողի բնակարաններ: Փնտրում էին (հանկարծ ծիծաղից չընկնեք) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման տեխնիկական միջոցներ, եւ այլն, եւ այլն, ու ամենայն լրջությամբ դատարանի` խուզարկության թույլտվությունում գրված էր, որ այդ մարդիկ են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին: Դե, հայտնի ձայնագրության հրապարակումից հետո էլ չհարցնենք, թե ում թելադրանքով դատարաններն այդպիսի աբսուրդ որոշումներ են կայացրել, ընդամենը նշենք, որ այդ ուղղությամբ էլ ահագին առաջադիմել են: Եթե սկզբում, ի կատարումն Նիկոլի կարգադրության, «ասֆալտին էին փռում» թիկնապահներին կամ թիկնապահանմաններին, ապա հիմա գլխի ընկան, որ հաստավիզ պահապանը գաղտնալսող լինել չի կարող, եւ գոնե համակարգիչ ունեցող հիմնարկներ պետք է մտնեն: Բնականաբար, առավելագույն աղմուկ բարձրացավ խմբագրություն մտնելու առնչությամբ, իր մտահոգությունը հայտնել է նաեւ օմբուդսմենը, իսկ  Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նաեւ մատնանշել էր, թե ով էր իրավապահներին ուղղորդել դեպի այդ խմբագրություն. «Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն` հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են Yerevan.today-ը եւ Hraparak.am-ը»:

Խուզարկությունների առնչությամբ էլ այժմ ֆեյսբուքյան հայ օգտատերերի շրջանակում շրջանառվում է նաեւ «ինքնագաղտնալսում» բառակապակցությունը, այսինքն` մարդիկ կասկածում են, որ այդ ամենն արհեստական բնույթ ունի, որպեսզի առիթ ունենան դիմակներով ներխուժել ցանկացածի մոտ, ով դուրները չի գալիս: Սակայն Արթուր Վանեցյանի հրապարակային հայտարարություններում հետաքրքիր բան կա: Դեռ հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետը հայտարարել էր, որ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշ խմբեր մահափորձ են պլանավորում. «Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ` ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»: Եվ ահա գաղտնալսմանը հաջորդած ասուլիսին Վանեցյանը կրկին հիշատակում է իրեն «վնասազերծողներին»: Լավ, մի՞թե այդպիսի բան կանխավ հայտարարվում է, եւ ինչպես եղավ, որ այդպիսի բան նախապատրաստող հանցավոր խումբ չի հայտնաբերվել մինչեւ հիմա... Եվ այստեղից տրամաբանորեն ծնվում է եւս մեկ տերմին` ինքնամահափորձ: Այսինքն` այն, ինչը կբեմադրվի քաղաքական նպատակահարմարության տեսակետից ամենաանհրաժեշտ պահին: Իսկ դա կարող է լինել այն պահը, երբ ԱԺ-ն չի համաձայնի ինքնալուծարման մասին Նիկոլ Փաշինյանի պահանջին, եւ այդ ժամանակ պետք կգա ինչ-որ պատրվակ ամենազանգվածային եւ ընդարձակ ռեպրեսիաների համար: Հեղափոխությունների պատմություններում դա նորություն չէ` հիշենք Լենինի ուղղությամբ կրակոցները, Կիրովի սպանությունը, Ռեյխստագի հրկիզումը...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Գրեթե ամեն օր հեղափոխական ժողվարչապետը քաղաքապետի  ծաղրածու թեկնածուի հանրահավաքներում մի նոր, հիսթերիկ տոնով ասված բան է հնչեցնում: Վերջինը այն էր, որ ոչ միայն ասֆալտին կփռեն, այլեւ պատերով կտան, ու նաեւ օլիգարխներին ուղղված խորհուրդը` միանման կոշիկ ու գուլպա չկրել, որպեսզի իրենց գետնին չպառկեցնեն: Ու եւս հետաքրքիր պահ` հանրահավաքին արդեն կրկին հայտնվեցին երեխաները, եւ Փաշինյանը խոսում էր «երեխաների ապագայի» մասին: Իսկ ինչո՞ւ է պահանջվել եւ հակամարտության, «սեւի ու սպիտակի» գրադուսի ծայրահեղ բարձրացումը, ինչպես նաեւ ռեպրեսիվ գործողությունների նոր տեսակները: Բավականին պարզ պատճառով: Այսպես, կարելի է արձանագրել, որ ԲՀԿ-ն արդեն խորին հակասության մեջ է ՔՊ-ի հետ, ինչի վկայությունն էլ Նաիրա Զոհրաբյանի կողմից` Հայկ Մարությանին նետած մարտահրավերը, որը փորձագետների կողմից իրավամբ գնահատվեց որպես ծաղրածու թեկնածուի նվաստացում եւ «փչացում»: Երեւանի ընտրություններում Փաշինյանին ծայրահեղ պետք է ստանալ քվեների ջախջախիչ մեծամասնություն, մինչդեռ կա ռեալ սպառնալիք, որ ԲՀԿ-ն իրենց պարտության կմատնի: Զգալիորեն մտահոգիչ է Փաշինյանի համար եւ Արտակ Զեյնալյանի թիմը, ինչին արձագանքել են «Ելք» դաշինքի նախկին դաշնակիցները:

Այսպես, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ամպի չափ երեւակայություն է պետք մտածելու համար, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին վարչակարգի հետ` վերջիններիս հետ բերելու համար: Իսկ Էդմոն Մարուքյանը գնաց ավելի հեռուն եւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք ներողություն խնդրի ե՛ւ իրենցից, ե՛ւ ժողովրդից: Եվ այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ներքաղաքական առումով, մնացել է կատարյալ մեկուսացման մեջ, նախկին դաշնակիցներից եւ ոչ ոք նրա հետ չէ, նախկին դաշնակիցները նրա համար «սեւ» են: Արտաքին քաղաքական տեսակետից էլ եւ ոչ մի ուղղությամբ թավշակրոններն ուրախանալու տեղ չունեն, քանզի սեփական իշխանությունը բացարձակ դարձնելու համար կարիք ունեն որեւէ գերտերության վստահության եւ հզոր աջակցության, իսկ վստահություն չեն կարող շահել, քանի դեռ բացարձակ իշխանության տեր չեն եւ առնվազն ԱԺ-ն իրենցը չէ: Ստացվում է փակ շրջան, գումարած նաեւ իրենց անթաքույց վախը ու սարսափը իրենց իսկ շնորհիվ քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА